«Անիտուրը» Էրգրի կարոտով, Էրգրի կանչով զբոսաշրջիկներին հասանելի է դարձնում գրեթե ողջ Արևմտյան Հայաստանը
«Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում մարտի 29-ին հեռարձակվելիք, ոչ միայն ՀՀ բնակչությանը, այլև Կալիֆորնիայի և ԱՄՆ այլ տարածքների հեռուստադիտողներին հասանելի հաղորդման հյուրն է «Անիտուր» ընկերության փոխտնօրեն Հռիփսիմե Առուշանյանը: «Անիտուրը» հայաստանյան ընկերություններից առաջինն է, որը ցանկացողներին հնարավորություն ընձեռեց զբոսաշրջային խմբերի կազմում լինել Էրգրում՝ Արևմտյան Հայաստանում: Այս առումով այն երկար տարիներ միակն էր և այսօր էլ միակն է […]