Առաջիկա ուղեւորություններըԿիլիկիա, Կապադովկիա եւ Արեւմտյան Հայաստան

Կիլիկիա, Կապադովկիա և Արևմտյան Հայաստան (10-օրյա բարձրակարգ շրջագայություն)

Շրջագայության արժեքը: 0 USD
Շրջագայության տեւողությունը: 10 օր
Շրջագայության ժամանակացույցը: 27 Ապրիլի
Շրջագայության երկարությունը: 4300 կմ ( 2672 մղոն )
Շրջագայության տեսակը: Կիլիկիա, Կապադովկիա և Արևմտյան Հայաստան
Շրջագայության երթուղին:
Երեւան – Գյումրի – Ախալքալաք – Չլդըր լիճ (Ծովակն Հյուսիսո) – Կարս – Անի – Իգդիր – Բայազետ (Արարատ սար) – Բերկրի – Վան – Աղթամար կղզի – Մուշ – Ամիդ (Դիարբեքիր) – Կյախտա (Նեմրութ սար) – Ադիյաման – Այնթափ – Ադանա – Մերսին – Կոռիկոս – Տարսոն – Գորեմե – Կեսարիա – Խարբերդ – Դերսիմ – Էրզրում – Թորթում – Արդվին – Ախալքալաք – Գյումրի – Երեւան
ՊԱՏՎԻՐԵԼ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ
1-ին օր
Առավոտյան դուրս եք գալիս Երեւանից, Գյումրիով գնում եք Ախալքալակի, որը համարվում է Ջավախքի կենտրոնը: Պտույտ Ջավախքում, այցելություն Ախալքալաքի Սբ. Խաչ նեկեղեցի: Ուղեւորվում եք վրաց – թուրքական սահման, անցնում եք Կարզախի մաքսակետով:
Այցելություն Չըլդր լիճ (Ծովակն Հյուսիսո): Ուղևորություն Կարս: Առաքելոց եկեղեցին, որը կառուցվել է Հայոց Աբաս Բագրատունի թագավորի ժամանակ /928-953թթ./ կենտրոնագմբեթ շքեղ կառույց է, մինչեւ օրս կանգուն է, բայց վերածվել է մզկիթի: Հիանում եք Կարսի բերդի անառիկ տեսքով, ցանկացողները կարող են բարձրանալ բերդ, որտեղից բացվում է Կարսի համայնապատկերը: Ոտքով անցնում եք սբ. Վարդանի կամրջով, տեսնում եք սեւ քարով կառուցված երկհարկանի տներ, հիանալի պահպանված եւ դրանց կողքին Չարենցի հայրական տան փլատակները:
Ուղևորվում եք Անի: 961թ. Անին հռչակվել է Հայոց 11-րդ մայրաքաղաք: Անին նշանավոր է իր եկեղեցիներով: Անիի մայր տաճարը կառուցել է Տրդատ ճարտարապետը 989-1001թթ.: Այն համարվում է հայ ճարտարապետության գլուխգործոց: Սուրբ Փրկիչ /1035թ./ եկեղեցու ընդհանուր հորինվածքն այնքան միասնական է եղել, որ անգամ մեջտեղից կիսվելուց հետո էլ գմբեթը չի փլվել: Հոնենցի եկեղեցին դրսից եւ ներսից զարդարված է բազմաթիվ քանդակներով եւ նկարներով:
Վերադարձ Կարս: Գիշերակաց Կարսի Գրանդ Անի 4* հյուրանոցում:

Ծովակն Հյուսիսո Առաքելոց եկեղեցի Կարսի բերդ Անիի մայր տաճար Հոնենցի եկեղեցին
2-րդ օր
Ուղևորվում եք Արեւմտյան Հայաստանի դրախտավայրերց մեկը՝ Հայոց առաջին մայրաքաղաք Վան: Ճանապարհին կայցելեք Իգդիր: Իգդիրում կտեսնեք Նոյյան Տապանի մակետը: Այցելություն Բայազետ: Այստեղ կարևորվում է Բայազետի բերդը: Բարձրագագաթ քարաժայռի վրա գտնում է հինավուրց բերդը, որի համար գերմանացի ճանապարհորդ Վագները գրել է. «Հանդուգն և հրաշակերտ շինվածք է` այնպիսի տեղերի վրա հաստատված, որ բազեներն ու անգղները հազիվ թե կհամարձակվեն բուն դնելու:» Կտեսնեք նաև բնության կերտած Բերկրիի ջրվեժը:
Հասնում եք Վան: Վանում առաջինն այցելում եք Վանա բերդ՝ կառուցված Ուրարտական ժամանակաշրջանում, որտեղ գտնվում են Արգիշտիի, Մենուայի, Ռուսայի դամբարանները: Այցելում եք Մհերի դուռ, որը հավերժ չի բացվում:
Տեղավորվում եք Հալդի 4+* կամ Էլիտ Ուորլդ Վան 5* հյուրանոցում:

Բայազետի բերդ Բերկրիի ջրվեժՎանա բերդՄհերի դուռ Վան
3-րդ օր
Աղթամար կղզի գնում եք նավակով մոտ 15 րոպե: Երբ մոտենում եք կղզուն ձեզ հպարտորեն դիմավորում է Սբ. Խաչ տաճարը՝ Արծրունյաց հարստության ու փառքի լուռ վկան: Այն կառուցել է Ճարտարապետ Մանվելը 915-921թթ.: Ճաշում եք լճի ափին գտնվող «Աղթամար» ռեստորանում, որը միակ տեղն է, ուր մատուցում են հանրահայտ վանա տառեխը: Հանգստանում, լողանում, վայելում եք Վանա լիճը: Ուղևորվում եք Տարոն աշխարհ՝ Մուշ: Մուշում կարեւոր է տեսնել Սբ. Մարինե եկեղեցին, որը կիսավեր է, եւ Հայկական գերեզմանատունը, որտեղ ամփոփված է Գեւորգ Չաուշի աճյունը:
Ուղեւորվում եք Արածանիի վրա գտնվող Սուլուխի կամուրջ, որտեղ անհավասար մարտում զոհվել է Գեւորգ Չաուշը:
Գիշերակաց Դիար Փարիզ 4* հյուրանոցում:

Աղթամար կղզի Սբ. Խաչ եկեղեցի Վանա լիճ Սբ. Մարինե եկեղեցի Սուլուխի կամուրջ
4-րդ օր
Ուղևորվում եք Դիարբեքիր, որտեղ կտեսնեք սբ. Կիրակոս 7-խորանանոց եկեղեցին: Ամբողջ քաղաքի միջով անցնում են 8կմ երկարություն ունեցող բերդապարիսպները: Կտեսնեք նաև եղեռնի հուշարձանը: Ուղևորվում եք Նեմրութ սար: Մեքենայով բարձրանում եք սարը, իսկ մի որոշ հատված բարձրանում եք ոտքով: Ճանապարհին դրված են նստարաններ հանգստանալու համար: Ամբողջ աշխարհը գալիս է դիտելու Երվանդունիների արքայական դամբարանը եւ հեթանոս աստվածների արձանները /Արամազդ, Միհր, Վահագն, Անահիտ/, որոնք 8մ բարձրություն ունեն:
Ուղեւորվում եք Այնթափ: Ճանապարհին կայցելեք Ադիյաման: Ժամանում եք Այնթափ, որտեղ կտեսնեք բերդը, Պալյանների կողմից կառուցված, մզկիթի վերածված հայկական հրաշագեղ եկեղեցին, հայակական շքեղ տներ, որոնք վերածվել են սրճարանների: Կտեսնեք նաև Սբ. Աստվածածին եկեղեցին, որը վերածվել է մշակույթի տան:
Գիշերում եք Սիրեհան 5* հյուրանոցում:

սբ. Կիրակոս եկեղեցի Դիարբեքիրի բերդապարիսպներ Նեմրութ սար Նեմրութ սար Այնթափի բերդ
5-րդ օր
Ուղևորվում եք Մուսա լեռան Վաքըֆ միակ հայաբնակ գյուղ, որտեղ աղոթք եք անելու գործող Սբ. Աստվածածին հայկական եկեղեցում այն բոլոր Մուսա լեռցիների համար, ովքեր 40 օր պայքարեցին հերոսաբար եւ չհանձնվեցին: Ուղևորվում եք Ադանա: Ճանապարհին այցելում եք Բելեն, Իսկենդերուն (Ալեքսանդրետ) և Դորտ Յոլ: Ադանայում շատ կարեւոր է Մեհյան գետի վրա Հուստինյանոսի /527-565/ ժամանակ կառուցված 22 աչքանի կանգուն կամուրջը: Կտեսնեք հայկական թաղամասի տները և Բեբեքլի եկեղեցին: Շարունակում եք ուղևորությունը դեպի Մերսին, ժամանում եք և տեղավորվում Միջերկրական ծովի ափին գտնվող Բարբարոսա հյուրանոցում 4*: Վայելում եք ծովը:

Սբ. Աստվածածին եկեղեցի Սբ. Աստվածածին եկեղեցի Ադանա անտիկ կամուրջ Ադանա
6-րդ օր
Հանգստանում եք ծովի ափին, իսկ ճաշից հետո այցելում եք Կոռիկոսի ծովային բերդը: Վերջինս կոչվում է նաեւ Աղջկա բերդ: Այցելում եք հռոմեական քաղաքի անտիկ ամֆիթատրոնը և համալսարանը:
Գիշերակաց Բարբարոսա հյուրանոցում 4*:

Կոռիկոսի բերդ Կոռիկոսի ծովային բերդ Կոռիկոսի ծովային բերդ հռոմեական ամֆիթատրոն հռոմեական ամֆիթատրոն
7-րդ օր
Հանգստանում եք ծովի ափին, իսկ օրվա երկրորդ կեսին ուղևորվում եք աշխարհի 8-րդ հրաշալիք Կապադովկիա: Ճանապարհին կայցելեք Տարսոն՝ Կիլիկիայի թագավորների թագադրման վայրը: Այստեղ են գտնվում Պողոս Առաքյալի քարանձավը, Կլեոպատրային դարպասները, որտեղ ըստ ավանդության Կլեոպատրան և Անտոնիոսը առաջին անգամ հանդիպել են: Ինչպես նաև կայցելեք Տարսոնի Սբ. Աստվածածին հայկական եկեղեցին:
Ժամանում եք Գորեմե, տեղավորվում Նեյչր Պարկ 4* կամ Տուրիստ 4* հյուրանոցում:

Տարսոն Կլեոպատրայի դարպասները Կապադովկիա Կապադովկիա Կապադովկիա
8-րդ օր
Պտտվում եք այդ զարմանահրաշ, կախարդական քաղաքում: Այցելում եք ստորգետնյա Կայմակլի քաղաք, որը զարմացնում է այցելուին իր հին եւ արտասովոր տեսարաններով, վերադառնում եւ գիշերում եք հյուրանոցում: Ուղևորվում եք Մալաթիա: Ճանապարհին կայցելեք Հայոց կաթողիկոսների ձեռնադրման վայր՝ Կեսարիա, որտեղ պահպանված է հայկական սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:
Գիշերելու եք Ռամադա Պլազա հյուրանոցում 5*:

Կապադովկիա Կայմակլի ստորգետնյա քաղաք Կեսարիա սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիՍբ. Երրորդություն եկեղեցին,Մալաթիա
9-րդ օր
Ուղևորվում եք Էրզրում: Ճանապարհին կայցելեք Դերսիմ և Խարբերդ: Այստեղ կարեւորվում է բերդը, հայկական թաղամասը եւ սբ. Մարիամ եկեղեցին, որին վերագրվում է բուժիչ հատկություն:
Կպտտվեք Էրզրումում: Այստեղ կտեսնեք Էրզրումի բերդը, հայկական եկեղեցին, Սանասարյան վարժարանը: Ուղևորություն Արդվին, ճանապարհն անցում է պատմական Հայաստանի Տայք նահանգով, որտեղ դուք կտեսնեք Թորթոմի լիճը, որի մեջ թափվում է Թորթում գետը, այնուհետև լճից դուրս գալով, դառնում է մի հիասքանչ ջրվեժ, որը ունի 48մ բարձրություն և համարվում է բնության կերտած հրաշալիք: Այցելություն Օշկվանք: Հիմնական եկեղեցին կառուցվել է 963-973թթ. և նվիրված է Սբ. Հովհաննես Մկրտիչին: Ժամանում եք Արդվին: Գիշերակաց Գրանդ Արդվին հյուրանոցում 5*:

սբ. Աստվածածին եկեղեցի, Էրզրում Էրզրումի բերդ Թորթում լիճ Թորթումի ջրվեժ Օշկվանք
10-րդ օր
Արդվինում կայցելեք հայկական Սբ. Աստվածածին եկեղեցին և Արդվինի բերդը: Ուղևորություն Արդահան, որտեղ կտեսնեք Արդահանի բերդը, հին հայկական տներ:
Ուղևորվում եք թուրք – վրացական սահման: Սահմանի անցում: Ժամանում Երևան:

հայկական եկեղեցի Արդվինում Արդվինի բերդ Ардаган Արդահանի բերդ Արդահանի բերդ
Լրացուցիչ տեղեկատվություն
Ծառայություններ
Տրանսպորտ՝ միկրոավտոբուս կամ ավտոբուս (Mercedes)
Գիշերակաց հյուրանոցի երկտեղանի համարում (4+*, 5*)
3-անգամյա սնունդ
Էքսկուրսավար
Թանգարանային վճարներ
Արժեքի մեջ ներառված չեն՝

Հեռախոսային խոսակցություններ հյուրանոցային համարներում
Հյուրանոցային համարների մինիբարերից օգտվել
Ռեստորանային էքստրա պատվերներ (ալկոհոլային խմիչքներ)
Մուտքի վիզաներ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

16 − 11 =