Արեւմտյան ՀայաստանԱրեւմտյան ՀայաստանԻրանԻրանՀամակցված տուրեր

Իրան և Արևմտյան Հայաստան (7-օրյա բարձրակարգ շրջագայություն)

Շրջագայության արժեքը` սկսած 630 USD

Շրջագայության տեւողությունը` 7 օր

Շրջագայության տեսակը` Համակցված տուրեր

Շրջագայության երթուղին`

Երեւան – Ջուղա (Ջուլֆա) – Սուրբ Ստեփանոս Նախավկա – Թավրիզ – Ուրմիա – Ուրմիա լիճ – Սբ.Թադեի վանք – Բայազետ (Արարատ սար) – Բերկրի – Վան – Աղթամար կղզի – Դատվան – Մուշ – Կարս – Անի – Ախալքալաք – Երեւան
ԾԱՆՈՒՑՈՒՄ՝

Շրջագայության արժեքը կախված է ձևավորված խմբի քանակից և տրանսպորտի տեսակից: Նվազագույն քանակի (15 անձ) ավելացման հետ համամասնորեն իջնում է շրջագայության արժեքը: Այն ունենում է հետևյալ տեսքը.

15 անձ` 660 ԱՄՆ դոլլարին համարժեք ՀՀ դրամ
25 և ավել անձ ` 630 ԱՄՆ դոլլարին համարժեք ՀՀ դրամ
3-12տ. երեխաների համար գործում են զեղչեր:
Խմբակային պատվերների դեպքում կկիրառվեն զեղչեր:

ՊԱՏՎԻՐԵԼ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ

1-ին օր

Առավոտյան ուղևորվում եք դեպի Իրանի սահման: Հատելով Նուրդուզի սահմանը՝ պատմական Սյունիք աշխարհից կմտնեք Պատմական Վասպուրական նահանգի Արտազ գավառ: Ներկայիս Ջուլֆա /Ջուղա /քաղաքի մոտով կուղևորվեք դեպի Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքը (Մաղարդավանք): 9-րդ դարի հայկական կրոնական համալիր է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս է կազմում: Վանքը գտնվում է Իրանի հյուսիսում, Ջուլֆա քաղաքից 15կմ հեռավորության վրա, Արաքս գետի աջ ափին բարձրացող Մաղարդա լեռան լանջին: Կայցելեք Հովվի եկեղեցի և 16-րդ դարի պարսկական քարվանսարայ:
Գիշերում եք Ջուլֆա քաղաքի հյուրանոցում 3*:

2-րդ օր

Ուղևորություն Թավրիզ: Ժամանում Թավրիզ, պտույտ քաղաքում: Թավրիզում կայցելեք Սբ. Մարիամ հայկական եկեղեցի, և Սբ. Սարգիս եկեղեցի և Թավրիզի Հայոց ազգային առաջնորդարանը: Կտեսնեք նաև Արգը (Թավրիզ քաղաքի խորհիդանիշը – 14-րդ դարի), Թավրիզի բազարը, 15-րդ դարի Քաբուդ Մսկիթը, Էլ Գոլի զբոսայգին, Թավրիզի թանգարանը:
Ուղևորվում եք Ուրմիա: Ճանապահին կտեսնեք Ուրմիա լիճը, որը Հայկական լեռնաշխարհի ամենամեծ լիճն է։ Կոչվել է նաև Կապուտան, Թիլ։
Ժամանում Ուրմիա, տեղավորում հյուրանոցում: Պտույտ Ուրմիայում, այցելություն հայկական եկեղեցի: Գիշերում եք Ուրմիա քաղաքի «Պարկ Ուրմիա» հյուրանոցում 4*:

3- րդ օր

Նախաճաշից հետո այցելում եք Գարդաբադ հայկական գյուղի Ս. Գևորգ գործող եկեղեցին /17րդ դարի կառույց/: Ապա շարունակում եք ճանապարհը դեպի Սալմաստ և Խոյ քաղաքներ: Ժամանում Խոյ, պտույտ քաղաքում, տեղավորում հյուրանոցում:
Գիշերակաց հյուրանոցում 3*:

4-րդ օր

Ուղևորություն Սբ. Թադեի վանք: Ս. Թադեի վանքը (9-րդ դար) նույնպես ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: Սուրբ Թադևոսի վանքը աշխարհի ամենահին սրբավայրերից մեկն է համարվում, որը կառուցվել է շուրջ 1700 տարի առաջ: Պատմաբանների հավաստիացմամբ այնտեղ է թաղվել քրիստոնեության մեծ քարոզիչ Թադևոս Առաքյալը: Առաջին եկեղեցին կառուցվել է 68թ, իսկ վանական համալիրի մասին առաջին տեղեկությունները թվագրվում են 7-րդ դարին: Մասնակցություն ուխտագնացությանը:
Ուղևորություն Իրան-Թուրքիա սահման: Կանցնեք Թուրքական սահմանը եւ հիանալով դրախտային բնությամբ`կհասնեք Բայազետ: Բայազետի բերդը այնքան անառիկ ժայռի վրա է կառուցված, որ նույնիսկ անգղները չեն հանդգնում բույն դնել, սակայն պետք է շտապել: Հաջորդ կանգառը Արարատ սարն է: Բոլոր հայերի նվիրական երազանքն է գոնե մեկ անգամ ոտք դնել Մասիսի վրա:
Շարժվում եք դեպի Արեւմտյան Հայաստանի դրախտավայրերց մեկը՝ Հայոց առաջին մայրաքաղաք Վան: Ճանապարհին կլինի կանգառ բնության կերտած չքնաղ Բերկրիի ջրվեժի մոտ: Երեկոյան հասնում ենք Վան:
Տեղավորվում եք «Հալդի» հյուրանոցում(4*):

5-րդ օր

Վանում առաջինը այցելում ենք Վանա բերդ՝ կառուցված Ուրարտական ժամանակաշրջանում, որտեղ գտնվում են Արգիշտիի, Մենուայի, Ռուսայի դամբարանները: Այցելում եք Մհերի դուռ, որը հավերժ չի բացվում:
Դեպի Աղթամար ճանապարհն անցնում է Վանա լճի ափով, մոտ 40կմ: Աչքդ չես կարող կտրել լճի լազուր ջրերի գեղեցկությունից, որը կարծես չքնաղ մարգարիտ լինի Արեւմտյան Հայաստանի սրտում դրված: Աղթամար կղզի գնում ենք նավակով մոտ 15րոպե: Երբ մոտենում ենք կղզուն մեզ հպարտորեն դիմավորում է Սբ. Խաչ տաճարը՝ Արծրունյաց հարստության ու փառքի լուռ վկան: Այն կառուցել է Ճարտարապետ Մանվելը 915-921թթ.
Ճաշում ենք լճի ափին գտնվող «Աղթամար» ռեստորանում, որը միակ տեղն է, ուր հրամցնում են հանրահայտ Վանա տառեխը: Ուղևորվում եք Դատվան: Ժամանում եք տեղավորվում հյուրանոցում:
Գիշերակաց «Գրանդ Իսկենդեր» հյուրանոցում 4*, որը գտնվում է Վանա լճի ափին:

6-րդ օր

Ուղևորվում եք Մուշ: Մուշում կարեւոր է տեսնել Սբ. Մարինե եկեղեցին, որը կիսավեր է, եւ Հայկական գերեզմանատունը, որտեղ ամփոփված է Գեւորգ Չաուշի աճյունը:
Ճաշում եք Մուշի պարտեզում գտնվող ռեստորանում, այնուհետեւ հետո ուղեւորվում եք Կարս: Սկսում եք Կարսի պտույտը: Առաքելոց եկեղեցին, որը կառուցվել է Հայոց Աբաս Բագրատունի թագավորի ժամանակ /928-953թթ./ կենտրոնագմբեթ շքեղ կառույց է, մինչեւ օրս կանգուն է, բայց վերածվել է մզկիթի: Հիանում եք Կարսի բերդի անառիկ տեսքով, ցանկացողները կարող են բարձրանալ բերդ, որտեղից բացվում է Կարսի համայնապատկերը: Ոտքով անցնում եք սբ. Վարդանի կամրջով, տեսնում եք սեւ քարով կառուցված երկհարկանի տներ, հիանալի պահպանված եւ դրանց կողքին Չարենցի հայրական տան փլատակները:
Գիշերում ենք Կարսի «Գրանդ Անի» հյուրանոցում 4*:

7-րդ օր

Ուղևորվում եք Անի: Ձեզ դիմավորում են Սմբատաշեն խրոխտ պարիսպները, որի վրա` հենց մուտքի դիմաց, Բագրատունյաց տոհմի զինանշանն է՝ վազող առյուծը: 961թ. Անին հռչակվել է Հայոց 11-րդ մայրաքաղաք: Անին նշանավոր է իր եկեղեցիներով: Անիի մայր տաճարը կառուցել է Տրդատ ճարտարապետը 989-1001թթ.: Այն համարվում է հայ ճարտարապետության գլուխգործոց:
Սուրբ Փրկիչ /1035թ./ եկեղեցու ընդհանուր հորինվածքն այնքան միասնական է եղել, որ անգամ մեջտեղից կիսվելուց հետո էլ գմբեթը չի փլվել: Հոնենցի եկեղեցին դրսից եւ ներսից զարդարված է բազմաթիվ քանդակներով եւ նկարներով:
Ուղեւորվում եք սահման: Երեւան հասնում եք ժամը 22:00-23:00 սահմանում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

13 − five =