Արեւմտյան Հայաստան

Արևմտյան Հայաստան (Տրապիզոն, Համշեն). 7-օրյա բարձրակարգ շրջագայություն

Երթուղու քարտեզը
Շրջագայության արժեքը: սկսած 0 USD
Շրջագայության տեւողությունը: 7 օր

Շրջագայության երկարությունը: 2600 կմ ( 1615 մղոն )
Շրջագայության տեսակը: Արեւմտյան Հայաստան
Շրջագայության երթուղին:
Երեւան – Գյումրի – Ախալքալաք – Կարս – Անի – Իգդիր – Բայազետ (Արարատ սար) – Վան – Աղթամար կղզի – Մուշ – Ամիդ (Դիարբեքիր) – Կյախտա (Նեմրութ սար) – Մալաթիա – Խարբերդ – Դերսիմ – Էրզրում – Տրապիզոն – Հոպա – Արդվին – Թորթում – Ախալքալաք – Գյումրի – Երեւան

1-ն օր

Առավոտյան դուրս եք գալիս Երեւանից, Գյումրիով գնում եք Ախալքալակի, որը համարվում է Ջավախքի կենտրոնը: Հայ-վրացական սահմանն անցնում եք Բավրայի մաքսակետով: Պտույտ Ջավախքում, այցելություն Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցի: Ուղեւորվում եք վրաց – թուրքական սահման, անցնում եք Կարզախի մաքսակետով:
Այցելություն Չըլդր լիճ (Ծովակն Հյուսիսո): Ուղևորություն Կարս: Առաքելոց եկեղեցին, որը կառուցվել է Հայոց Աբաս Բագրատունի թագավորի ժամանակ /928-953թթ./ կենտրոնագմբեթ շքեղ կառույց է, մինչեւ օրս կանգուն է, բայց վերածվել է մզկիթի: Հիանում եք Կարսի բերդի անառիկ տեսքով, ցանկացողները կարող են բարձրանալ բերդ, որտեղից բացվում է Կարսի համայնապատկերը: Ոտքով անցնում եք սբ. Վարդանի կամրջով, տեսնում եք սեւ քարով կառուցված երկհարկանի տներ, հիանալի պահպանված եւ դրանց կողքին Չարենցի հայրական տան փլատակները:
Ուղևորվում եք Անի: 961թ. Անին հռչակվել է Հայոց 11-րդ մայրաքաղաք: Անին նշանավոր է իր եկեղեցիներով: Անիի մայր տաճարը կառուցել է Տրդատ ճարտարապետը 989-1001թթ.: Այն համարվում է հայ ճարտարապետության գլուխգործոց: Սուրբ Փրկիչ /1035թ./ եկեղեցու ընդհանուր հորինվածքն այնքան միասնական է եղել, որ անգամ մեջտեղից կիսվելուց հետո էլ գմբեթը չի փլվել: Հոնենցի եկեղեցին դրսից եւ ներսից զարդարված է բազմաթիվ քանդակներով եւ նկարներով:
Վերադարձ Կարս:
Գիշերում ենք Կարսի «Գրանդ Անի» հյուրանոցում 4*:

Առաքելոց եկեղեցի Կարսի բերդ Անիի մայր տաճար Սուրբ Փրկիչ եկեղեցիՀոնենցի եկեղեցին
2-րդ օր
Ուղևորվում եք Արեւմտյան Հայաստանի դրախտավայրերց մեկը՝ Հայոց առաջին մայրաքաղաք Վան: Ճանապարհին կայցելեք Իգդիր: Իգդիրում կտեսնեք Նոյյան Տապանի մակետը: Այցելություն Բայազետ: Այստեղ կարևորվում է Բայազետի բերդը: Բարձրագագաթ քարաժայռի վրա գտնում է հինավուրց բերդը, որի համար գերմանացի ճանապարհորդ Վագները գրել է. «Հանդուգն և հրաշակերտ շինվածք է` այնպիսի տեղերի վրա հաստատված, որ բազեներն ու անգղները հազիվ թե կհամարձակվեն բուն դնելու:» Կտեսնեք նաև բնության կերտած Բերկրիի ջրվեժը:
Հասնում եք Վան: Վանում առաջինն այցելում եք Վանա բերդ՝ կառուցված Ուրարտական ժամանակաշրջանում, որտեղ գտնվում են Արգիշտիի, Մենուայի, Ռուսայի դամբարանները: Այցելում եք Մհերի դուռ, որը հավերժ չի բացվում:
Տեղավորվում եք «Խալդի» հյուրանոցում 4*, կամ Էլիտ Ուորլդ Վան 5* հյուրանոցում:

Բայազետի բերդ Բերկրիի ջրվեժՎանա բերդ Մհերի դուռ Վան
3-րդ օր
Աղթամար կղզի գնում եք նավակով մոտ 15 րոպե: Երբ մոտենում եք կղզուն ձեզ հպարտորեն դիմավորում է Սբ. Խաչ տաճարը՝ Արծրունյաց հարստության ու փառքի լուռ վկան: Այն կառուցել է Ճարտարապետ Մանվելը 915-921թթ.: Ճաշում եք լճի ափին գտնվող «Աղթամար» ռեստորանում, որը միակ տեղն է, ուր մատուցում են հանրահայտ վանա տառեխը: Հանգստանում, լողանում, վայելում եք Վանա լիճը: Ուղևորվում եք Տարոն աշխարհ՝ Մուշ: Մուշում կարեւոր է տեսնել Սբ. Մարինե եկեղեցին, որը կիսավեր է, եւ Հայկական գերեզմանատունը, որտեղ ամփոփված է Գեւորգ Չաուշի աճյունը:
Ուղեւորվում եք Արածանիի վրա գտնվող Սուլուխի կամուրջ, որտեղ անհավասար մարտում զոհվել է Գեւորգ Չաուշը:
Գիշերակաց Դիար Փարիզ 4* հյուրանոցում:

Վանա լիճ Աղթամար կղզի Սբ. Խաչ եկեղեցի Սբ. Մարինե եկեղեցի Սուլուխի կամուրջ
4-րդ օր
Ուղևորվում եք Դիարբեքիր, որտեղ կտեսնեք սբ. Կիրակոս 7-խորանանոց եկեղեցին: Ամբողջ քաղաքի միջով անցնում են 8կմ երկարություն ունեցող բերդապարիսպները: Կտեսնեք նաև եղեռնի հուշարձանը: Ուղևորվում եք Նեմրութ սար: Մեքենայով բարձրանում եք սարը, իսկ մի որոշ հատված բարձրանում եք ոտքով: Ճանապարհին դրված են նստարաններ հանգստանալու համար: Ամբողջ աշխարհը գալիս է դիտելու Երվանդունիների արքայական դամբարանը եւ հեթանոս աստվածների արձանները /Արամազդ, Միհր, Վահագն, Անահիտ/, որոնք 8մ բարձրություն ունեն:
Ուղևորվում եք Մալաթիա: Ճանապարհին կայցելեք Հայոց կաթողիկոսների ձեռնադրման վայր՝ Կեսարիա, որտեղ պահպանված է հայկական սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:
Գիշերելու եք Ռամադա Պլազա հյուրանոցում 5*:

սբ. Կիրակոս եկեղեցի Դիարբեքիրի բերդապարիսպներ Նեմրութ սար Նեմրութ սար Սբ. Երրորդություն եկեղեցին,Մալաթիա
5-րդ օր
Ուղևորվում եք Էրզրում: Ճանապարհին կայցելեք Խարբերդ և Դերսիմ: Խարբերդում կարեւորվում է բերդը, հայկական թաղամասը եւ սբ. Մարիամ եկեղեցին, որին վերագրվում է բուժիչ հատկություն:
Այցելություն Երզնկայի ջրվեժ:
Ժամամանում եք Էրզրում, տեղավորվում հյուրանոցում: Էրզրումը Արեւմտյան Հայաստանի հայաշատ քաղաքներից է եղել, որտեղից մի խումբ հայեր սբ. Կարապետի գլխավորությամբ եկել եւ բնակություն են հաստատել Ջավախքում: Այստեղ կտեսնեք Էրզրումի բերդը, հայկական եկեղեցին, Սանասարյան վարժարան:
Գիշերակաց Փոլաթ Էրզրում 5* հյուրանոցում:

ԽարբերդԽարբերդԽարբերդԵրզնկայի ջրվեժԵրզնկայի ջրվեժ
6-րդ օր
Ուղևորություն Տրապիզոն: Ճանապարհին կանգ եք առնում Մաճկայում: Կայցելեք հունահռոմեական Սումելիայի վանական համալիր, որը կառուցվել է 13-րդ դարում ժայռի վրա: Մենաստանն ունի 72 խուց: Ուղևորություն Բայբուրդ, որը մ.թ.ա III դարում եղել է նշանավոր բերդաքաղաք: Այստեղ կայցելեք Բայբուրդի բերդ: Ժամամանում եք Տրապիզոն, որտեղ կայցելեք Սբ. Սոֆիա եկեղեցին, Տրապզոնի ամրոցը և թանգարանը: Ուղևորություն Հոպա (Համշեն): Պտույտ Հոպայում: Ուղևորվում եք Արդվին, որտեղ կայցելեք հայկական Սբ. Աստվածածին եկեղեցին և Արդվինի բերդը:
Գիշերակաց Գրանդ Արտվին հյուրանոցում 5*:

Տրապզոնի բերդ Տրապզոնի բերդ Սբ. Սոֆիա հայկական եկեղեցի Արդվինում Արդվինի բերդ
7-րդ օր
Ուղևորություն պատմական Հայաստանի Տայք նահանգով, որտեղ դուք կտեսնեք Թորթոմի լիճը, որի մեջ թափվում է Թորթում գետը, այնուհետև լճից դուրս գալով, դառնում է մի հիասքանչ ջրվեժ, որը ունի 48մ բարձրություն և համարվում է բնության կերտած հրաշալիք: Այցելություն Օշկվանք: Հիմնական եկեղեցին կառուցվել է 963-973 թթ և նվիրված է Սբ. Հովհաննես Մկրտիչին: Ուղևորություն թուրք-վրացական սահման, սահմանի անցում:

Ժամանում Երևան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

three + nine =