Մեր մասին

Մեր մասին

«Անիտուրը», որ հանդիսանում է Հայաստանի ամենահին տուրիստական գործակալություններից մեկը` ունենալով ավելի քան 18 տարվա գործունեության պատմություն, ձեզ է ներկայացնում իր ծառայություններն ու համագործակցությունը: Այն ամենը, ինչով հայտնի և մասնագիտացված է «Անիտուրը», կարող է լինել նաև ձեր ձեռքի տակ և դառնալ գործիք` զբոսաշրջիկներին ընտրության ավելի լայն սպեկտոր առաջարկելու համար: Տարատեսակ տուրերն ընդամենը մեկ-երկու րոպեում կարող են ամրագրվել, և ձեր զբոսաշրջիկը առանց ավելորդ դժվարության կմասնակցի դրանցից յուրաքանչյուրին, որը դուք կառաջարկեք: Մեր բազան բոլոր նրանց համար է, ովքեր ունեն ամենացպահանջ հաճախորդից մինչև ամենաբծախնդիրը: Լրացնելով ստորև առկա բլանկը և ուղարկելով մեզ` ձեր առջև կբացվեն Հայաստանի, Արցախի, Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Կապադովկիայի տուրիստական բոլոր հնարավորությունները: Ձեր բլանկը մեզ անհրաժեշտ տեղեկություններ կտա ձեր գործակալության մասին, այն կքննարկվի և եթե բավարարի բոլոր անհրաժեշտ պայմանները, ապա կկապվենք ձեզ հետ և կկնքենք պայմանագիր: Դրանից հետո արդեն կստանաք անուն և գաղտնաբառ, և ձեզ հասանելի կդառնան «Անիտուր»-ի հնարավորությունները…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

eighteen − 16 =