Արցախ

Արցախ (3-օրյա բարձրակարգ շրջագայություն)

Երթուղու քարտեզը`

Շրջագայության արժեքը` 0 USD

Շրջագայության տևողությունը` 3 օր

Շրջագայության տեսակը` Հայաստան և Արցախ

Շրջագայության երթուղին`
Երևան — Սևան — Դավիվանք — Գանձասար — Ստեփանակերտ — Տիգրանակերտ (Արցախ) — Ամարաս — Ստեփանակերտ — Շուշի — Գորիս — Նորավանք — Խոր Վիրապ – Երևան

 

ՊԱՏՎԻՐԵԼ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

1-ին օր

Առավոտյան վաղ ուղևորվում եք դեպի Ստեփանակերտ: Ճանապարհին կանգ եք առնում գեղատեսիլ Սևանում` աշխարհի ամենագեղեցիկ անկյուններից մեկում։ Իր մեծությամբ աշխարհի երկրորդ բարձրադիր անուշահամ լիճն է։ Սևանի ափին պատմական հուշարձաններից կայցելեք Այրիվանք` կառուցված IX-XII դարերում: Կտեսնեք նաև Նորատուսի մեծ գերեզմանատունը՝ իր բազմաթիվ խաչքարերով։ Պահպանվել են հնավանդ կոթողներ և վաղ շրջանի խաչքարեր։ Մեծամասնություն են կազմում XIII-XVIIդդ. խաչքարերը։ Շարունակում եք ճանապարհը դեպի Քարվաճառ: Այցելում եք Դավիվանք՝ Արցախի հնագույն վանական համալիրներից մեկը: Համալիրի ներկայիս պահպանված շենքերը պատկանում են XII-XIIIդդ.։ Հաջորդ կանգառը Գանձասարն է, որը Արցախի հոգևոր և մշակութային կենտրոնն է: Գանձասարն իր անունն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր։ Ժամանում եք Ստեփանակերտ, տեղավորվում հյուրանոցում:
Գիշերակաց Եվրոպա» հյուրանոցում 5*:
Սևան Սևան Նորատուսի գերեզմանատուն Դավիվանք Գանձասար

2-րդ օր

Ուղևորվում եք Տիգրանակերտ, որը կառուցվել է մ.թ.ա. 1-ին դարում հայոց արքա Տիգրան Մեծի կողմից։ Ուղևորվում եք Ամարաս: Համաձայն հայ պատմիչների վկայությունների՝ Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դ սկզբին։ V դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն այստեղ բացել է հայկական առաջին դպրոցներից մեկը: Վերադառնում եք Ստեփանակերտ:
Գիշերակաց Եվրոպա հյուրանոցում 5*:
Արցախ Տիգրանակերտ Ամարաս Ստեփանակերտ Ստեփանակերտ

3-րդ օր

Առավոտյան ուղևորվում եք Արցախի ամենագողտրիկ անկյուններից մեկը՝ Շուշի: Քաղաքի հիմնական տեսարժան վայրերից է Շուշիի ամրոցը: Միջնաբերդի պատերը գրեթե պահպանվել են: Շուշիի ճարտարապետական գերիշխող կառույց է համարվում 40մ բարձրությամբ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը անվանում են նաև Ղազանչեցոց:
Շարունակում եք ճանապարհը դեպի Տաթև: Ճանապարհին կանգ եք առնում Հայաստանի բնության հրաշալիքներից մեկի` Սատանի կամուրջի մոտ: Դեպի Տաթև ճանապարհն անցնում է ոլորաններով, որոնց մի կողմում անդնդախոր ձորն է, իսկ մյուս կողմում`բարձրաբերձ լեռները: Ձորի պռնկին կառուցված այս եկեղեցին մարդկանց վրա թողնում է անմոռանալի տպավորություն: Ցանկացողները կարող են օգտվել աշխարհում ամենաերկար «ՏաԹևեր» ճոպանուղուց:
Հաջորդ կանգառը Նորավանքն է: 13-րդ դարի սկզբին եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը, Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատունը։ Այստեղ XIVդ. 1-ին կեսին գործել է նշանավոր մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկը։
Խոր Վիրապ ուղևորությունն էլ իր յուրահատկությունն ունի: Ըստ ավանդության` Տրդատ 3-րդը Գրիգոր Լուսավորչին նետել է թունավոր օձերով և միջատներով լի վիրապը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Հինգերորդ դարում վիրապի վրա վանք է հիմնվում։ Այստեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Բիբլիական Արարատ լեռ: Ժամերով կարելի հիանալ Արարատի անզուգական գեղեցկությամբ, բայց պետք է վերադառնալ Երևան:
Շրջագայության ավարտ:

Շուշի Շուշիի ամրոց Տաթևի վանական համալիր Նորավանք

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով