ԻսրայելԻսրայել

Իսրայել. ուղևորություն դեպի Սուրբ Երկիր (10-օրյա բարձրակարգ շրջագայություն)

Երթուղու քարտեզը`

Շրջագայության արժեքը` 0 USD

Շրջագայության տևողությունը` 10 օր

Շրջագայության տեսակը` Իսրայել

Շրջագայության երթուղին`
Թել Ավիվ – Երուսաղեմ – Բեթղեհեմ – Գալիլեա – Նազարեթ – Մեռյալ ծով – Էյլաթ – Թել Ավիվ

 

ՊԱՏՎԻՐԵԼ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

1-ին օր

Ժամանում Թել Ավիվ: Ուղևորություն Երուսաղեմ՝ երեք կրոնների սրբավայր: Երուսաղեմում կարող եք տեսնել ինչպես նոր այնպես էլ հին քաղաքի տեսարանները (հրեական, քրիստոնեական և հայկական թաղամասեր): Հայկական թաղամասը գտնվում է Հին քաղաքի հարավ-արևմտյան հատվածում և զբաղեցնում է Հին քաղաքի տարածքի մեկ վեցերորդը։
Գիշերակաց Երուսաղեմի «Ամբասադոր» հյուրանոցում 4*:

Երուսաղեմ Սբ. Հակոբ եկեղեցի Երուսաղեմ Երուսաղեմ Երուսաղեմ Երուսաղեմ

2-րդ օր

Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորություն դեպի Քրիստոսի ծննդավայր՝ Բեթղեհեմ, որը մեծությամբ երկրորդ խոշոր քաղաքն է: Այցելություն Սուրբ Ծննդյան տաճար և Կաթի քարայր: Սուրբ Ծննդյան տաճարը կառուցված է այն այրի վրա, ուր ծնվեց Հիսուսը։ Բուն այրի մեջ է գտնվում Հիսուսի ծնված տեղը և մսուրը։
Վերադարձ Երուսաղեմ: Երուսաղեմ – այցելություն Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարան, ծանոթություն պատրիարքարանի գործունեության հետ, էքսկուրսիա հայ հոգևորականի (վարդապետի) մասնակցությամբ, այցելություն, Սուրբ Հակոբ եկեղեցի (XII դ.), որը համարվում է Երուսաղեմի գլխավոր հայկական եկեղեցին, Սուրբ Մարկոս, Սուրբ Գևորգ եկեղեցիներ հայկական գրադարան, Սուրբ Թարգմանչաց դպրոց, հայկական այգի հայկական խաչքարներով ու գերեզմանատուն, հոսպիտալ, Դավթի աշտարակ, Սիոնի դարպասներ և այլ կրոնական ու պատմամշակութային շինություններ։
Այցելություն դեպի Սիոն՝ սուրբ բլուր, որտեղ ըստ աստվածաշնչյան առասպելի գտնվել է Աստծո տաճարը և Դավիթ թագավորի ապարանքը, որտեղ ժամանակին պահվել է «Ուխտի տապանակը»: Այստեղ է գտնվում նաև Դավիթ թագավորի գերեզմանը և հին մզկիթը: Այնուհետ կքայլեք Քրիստոսի անցած ճանապարով, կայցելեք Հիսուսի Սուրբ Գերեզմանատուն և Լացի պատը: Ուղևորություն Ձիթենիների Պուրակ, որտեղ Հուդան մատնեց Քրիստոսին: Ժամերգության մասնակցություն եկեղեցում: Այցելություն Գողգոթա, որտեղ, ըստ Ավետարանի, խաչվել է Քրիստոսը։ Խաչափայտի հայտնաբերման վայրում կառուցվել է «Սուրբ գերեզմանի եկեղեցին»: Խոնարհում Քրիստոսի գերեզմանին:
Գիշերակաց Երուսաղեմի Ամբասադոր հյուրանոցում 4*:

Բեթղեհեմ Սիոն Ձիթենիների Պուրակ Սբ. Հարության Տաճար Լացի պատ Սուրբ Ծննդյան տաճար

3-րդ օր

Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն Գալիլիա և Նազարեթ, որտեղ անցել է Քրիստոսի մանկությունը և որտեղ Գաբրիել հրեշտակը ավետեց Աստծո որդու ծնունդը:
Ուղևորություն Հորդանան գետ: Հորդանանը քրիստոնյաների համար Սուրբ գետ է, քանի որ այդտեղ է մկրտվել Հիսուս Քրիստոսը: Ավետարաններում այն հանդես է գալիս որպես վայր, ուր Հովհաննես Մկրտիչը մեղքերի թողություն տալու համար մկրտում էր Երուսաղեմից և Հրեաստանից եկող բոլոր մարդկանց։
Գիշերակաց Երուսաղեմի «Ամբասադոր» հյուրանոցում 4*:

Նազարեթ Նազարեթ Գալիլեա Հորդանան գետ Հորդանան գետ

4-րդ օր

Նախաճաշ հյուրանոցում: Ազատ օր (շոփինգ):
Ցանկության դեպքում հավելյալ ուղևորություն Կեսարիա, Ակկո և Հայֆա: Կեսարիան կառուցվել ավելի քան 2000 տարի առաջ Հերովդես I Մեծի կոմից: Այն կարևոր դեր է խաղացել քրիստոնեության պատմության մեջ: Քրիստոսի կյանքի օրոք այստեղ իշխել Պիղատոս Պոնտացին: Այստեղ Պետրոս առաքյալի կողմից կրոնափոխ է եղել առաջին հռոմեացին, ով դարձավ Հիսուսին հավատացող առաջին ոչ հրեան: 4-րդ դարում ողջ բնակավայրն ընդունել է քրիստոնեություն՝ դառնալով քրիստոնյա Հռոմեական կայսրության կարևոր կենտրոններից մեկը: «Հայֆա» տեղանունը ծագել է այդ տարածաշրջանում վաղ տարածված արամեական լեզվի «հաֆֆա» բառից, որն ուղղակի նշանակում է ափ: Հայֆան տարածվում է Կարմել լեռան լանջերին և ավելի քան 3000 տարվա պատմություն ունի։ Խաչակիրները քաղաքի անունը կապում էին առաջին քահանա Կայիֆայի անվան հետ, որի ժամանակ Հիսուս Քրիստոսը խաչվել էր։
Գիշերակաց Երուսաղեմի «Ամբասադոր» հյուրանոցում 4*:

Կեսարիա Կեսարիա Կեսարիա Հայֆա Հայֆա Երուսաղեմ հին քաղաք, շոփինգ

5-րդ օր

Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորություն Մեռյալ ծով, որ համարվում է աշխարհի ամենաաղի լիճը: Աղիությունը հասնում է մինչև 33,7 %: Այն կոչվում է Մեռյալ ծով, քանի որ այնտեղ կենդանություն չկա: Ծովի մակարդակից Մեռյալ ծովը ցածր է 1300 ոտնաչափ, որը ամենացածր կետն է ամբողջ Երկիր մոլորակում:
Հանգիստ Մեռյալ ծովի ափին: Այստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ բնական սպա-կենտրոնը որտեղ կարող եք հանգստանալ տաք ջրերում, վայելել կոսմետիկ ցեխի (դիմակ) լոգանքները ու ստանալ հանքային բուժում:
Ուղևորություն Էյլաթ, որը գտնվում է Կարմիր ծովի Էյլաթյան ծոցի ափին: Էյլաթը Իսրայելի հնագույն քաղաքներից է, որև գտնվում է երկրի ամենահարավային մասում:
Գիշերակաց 4* հյուրանոցում:

Մեռյալ ծով Մեռյալ ծով Մեռյալ ծով Էյլաթ Էյլաթ

6-րդ օր

Նախաճաշ հյուրանոցում: Ազատ օր, հանգիստ Կարմիր ծովի ափին, որը բնության յուրահատուկ ստեղծագործությունների մեկն է: Ծովի ջուրը շատ թափանցիկ է և տաք: Ջրի մակերեսից մինչև ամենախորքերը կարելի է տեսնել հրաշալի կորալային այգիներ բազմազան ձկներով, խորտակված նավեր և խոշոր ծովային բնակիչներ:
Գիշերակաց 4* հյուրանոցում:

Էյլաթ Էյլաթ Էյլաթ Էյլաթ Կարմիր ծով, Էյլաթ

7-րդ օր

Նախաճաշ հյուրանոցում: Ազատ օր, հանգիստ Կարմիր ծովի ափին: Գիշերակաց 4* հյուրանոցում:

Էյլաթ Էյլաթ Էյլաթ Էյլաթ Էյլաթ

8-րդ օր

Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորություն Թել Ավիվ: Թել Ավիվը մեծությամբ Իսրայելի երկրորդ քաղաքն է, տնտեսական և մշակութային կենտրոնը: Թել Ավիվ թարգմանաբար նշանակում է գարնան բլուր: Քաղաքը հիմնադրել են հրեա վերաբնակները արվարձանային «Յաֆֆա» ծովային հին նավահանգստի տեղում:
Գիշերակաց 4* «Մարինա» հյուրանոցում:

Թել Ավիվ Թել Ավիվ Թել Ավիվ Թել Ավիվ Թել Ավիվ

9-րդ օր

Նախաճաշ հյուրանոցում: Զբոսանք Թել Ավիվում, այցելություն Յաֆֆա: Հայտնի է, որ 636 թ. Յաֆֆան գրավել են արաբները, 1268 թ.՝ մամլուքները, այնուհետ 1799 թ. Նապոլեոն Բոնապարտը, որի եգիպտական արշվանքի ժամանակ Յաֆֆայի հայկական եկեղեցու շենքը ծառայել է որպես նապալեոնյան բանակի ժանտախտով հիվանդ զինվորների կացարան: Այցելություն Յաֆֆայի ադամադների թանգարան: Թանգարանում դուք հնարավորություն կունենաք ձեռք բերել հետաքրքիր ադամանդյա զարդեր՝ զեղջված գներով:
Գիշերակաց 4* «Մարինա» հյուրանոցում:

Յաֆֆա Յաֆֆա Թել ԱվիվԹել Ավիվ Յաֆֆա

10-րդ օր

Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորություն օդանավակայան, մեկնում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

8 − seven =