Հրապարակումներ

«Անիտուրը» Էրգրի կարոտով, Էրգրի կանչով զբոսաշրջիկներին հասանելի է դարձնում գրեթե ողջ Արևմտյան Հայաստանը

«Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում մարտի 29-ին հեռարձակվելիք, ոչ միայն ՀՀ բնակչությանը, այլև Կալիֆորնիայի և ԱՄՆ այլ տարածքների հեռուստադիտողներին հասանելի հաղորդման հյուրն է «Անիտուր» ընկերության փոխտնօրեն Հռիփսիմե Առուշանյանը:

«Անիտուրը» հայաստանյան ընկերություններից առաջինն է, որը ցանկացողներին հնարավորություն ընձեռեց զբոսաշրջային խմբերի կազմում լինել Էրգրում՝ Արևմտյան Հայաստանում: Այս առումով այն երկար տարիներ միակն էր և այսօր էլ միակն է բարձրակարգ շրջագայությունների կազմակերպման առումով, ընդ որում, ոչ միայն Արևմտյան Հայաստանում: «Հետաքրքիր զրուցակից» հաղորդաշարով տիկին Առուշանյանի հետ զրույցը հիմնականում «Անիտուր» զբոսաշրջային գործակալության նպատակի, անցած ճանապարհի, այդ ընթացքում տեղի ունեցած հիշարժան միջադեպերի, զբոսաշրջիկներին տրված և այսօր ընձեռվող հնարավորությունների մասին է:

Հաղորդումը հեռարձակվեց ԱՄՆ հայկական AABC հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում եւ «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում։

Հաղորդումը վարեց հրապարակախոս, «Նոյյան Տապան»-ի հետաքննող լրագրող Արթուր Հովհաննիսյանը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

five × five =