Արեւմտյան Հայաստան

Ճանապարհին այցելում եք Բյուրակն (Բինգյոլ), ուր, ըստ հինավուրց ավանդազրույցների, եղել է Եդեմի այգին` երկրային դրախտը

Երթուղու քարտեզը՝
Շրջագայության արժեքը՝ սկսած 520 USD
Շրջագայության տեւողությունը՝ 5 օր
Շրջագայության երկարությունը՝ 2600 կմ ( 1615 մղոն )
Շրջագայության տեսակը՝ Արեւմտյան Հայաստան
Շրջագայության երթուղին՝
Երևան — Գյումրի — Ախալքալաք — Կարս — Անի — Իգդիր — Բայազետ (Արարատ սար) — Բերկրի — Վան — Աղթամար կղզի — Մուշ — Էրզրում — Թորթում — Արդվին — Արդահան — Գյումրի — Երևան

ՊԱՏՎԻՐԵԼ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ

1-ին օր

Առավոտյան դուրս եք գալիս Երևանից, Գյումրիով գնում եք Ախալքալակի, որը համարվում է Ջավախքի կենտրոնը: Հայ-վրացական սահմանն անցնում եք Բավրայի մաքսակետով: Պտույտ Ջավախքում, այցելություն Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցի: Ուղեւորվում եք վրաց — թուրքական սահման, անցնում եք Կարզախի մաքսակետով:
Այցելություն Չըլդր լիճ (Ծովակն Հյուսիսո): Ուղևորություն Կարս: Առաքելոց եկեղեցին, որը կառուցվել է Հայոց Աբաս Բագրատունի թագավորի ժամանակ (928-953թթ.) կենտրոնագմբեթ շքեղ կառույց է, մինչև օրս կանգուն է, բայց վերածվել է մզկիթի: Հիանում եք Կարսի բերդի անառիկ տեսքով, ցանկացողները կարող են բարձրանալ բերդ, որտեղից բացվում է Կարսի համայնապատկերը: Ոտքով անցնում եք սբ. Վարդանի կամրջով, տեսնում եք սև քարով կառուցված երկհարկանի տներ, հիանալի պահպանված և դրանց կողքին Չարենցի հայրական տան փլատակները:
Ուղևորվում եք Անի: 961թ. Անին հռչակվել է Հայոց 11-րդ մայրաքաղաք: Անին նշանավոր է իր եկեղեցիներով: Անիի մայր տաճարը կառուցել է Տրդատ ճարտարապետը 989-1001թթ.: Այն համարվում է հայ ճարտարապետության գլուխգործոց: Սուրբ Փրկիչ (1035թ.) եկեղեցու ընդհանուր հորինվածքն այնքան միասնական է եղել, որ անգամ մեջտեղից կիսվելուց հետո էլ գմբեթը չի փլվել: Հոնենցի եկեղեցին դրսից և ներսից զարդարված է բազմաթիվ քանդակներով և նկարներով:
Վերադարձ Կարս:
Գիշերում ենք Կարսի «Գրանդ Անի» հյուրանոցում 4*:

 

2-րդ օր

Ուղևորվում եք Արեւմտյան Հայաստանի դրախտավայրերց մեկը՝ Հայոց առաջին մայրաքաղաք Վան: Ճանապարհին կայցելեք Իգդիր: Իգդիրում կտեսնեք Նոյյան Տապանի մակետը: Այցելություն Բայազետ: Այստեղ կարևորվում է Բայազետի բերդը: Բարձրագագաթ քարաժայռի վրա գտնում է հինավուրց բերդը, որի համար գերմանացի ճանապարհորդ Վագները գրել է. «Հանդուգն և հրաշակերտ շինվածք է` այնպիսի տեղերի վրա հաստատված, որ բազեներն ու անգղները հազիվ թե կհամարձակվեն բուն դնելու»: Կտեսնեք նաև բնության կերտած Բերկրիի ջրվեժը:
Հասնում եք Վան: Վանում առաջինն այցելում եք Վանա բերդ՝ կառուցված Ուրարտական ժամանակաշրջանում, որտեղ գտնվում են Արգիշտիի, Մենուայի, Ռուսայի դամբարանները: Այցելում եք Մհերի դուռ, որը հավերժ չի բացվում:
Տեղավորվում եք «Խալդի» հյուրանոցում 4*, կամ «Էլիտ Ուորլդ Վան» 5* հյուրանոցում:

3-րդ օր

Աղթամար կղզի գնում եք նավակով մոտ 15 րոպե: Երբ մոտենում եք կղզուն ձեզ հպարտորեն դիմավորում է Սբ. Խաչ տաճարը՝ Արծրունյաց հարստության ու փառքի լուռ վկան: Այն կառուցել է Ճարտարապետ Մանվելը 915-921թթ.: Ճաշում եք լճի ափին գտնվող «Աղթամար» ռեստորանում, որը միակ տեղն է, ուր մատուցում են հանրահայտ վանա տառեխը: Հանգստանում, լողանում, վայելում եք Վանա լիճը: Ուղևորվում եք Տարոն աշխարհ՝ Մուշ: Մուշում կարեւոր է տեսնել Սբ. Մարինե եկեղեցին, որը կիսավեր է, և Հայկական գերեզմանատունը, որտեղ ամփոփված է Գեւորգ Չաուշի աճյունը:
Ուղեւորվում եք Արածանիի վրա գտնվող Սուլուխի կամուրջ, որտեղ անհավասար մարտում զոհվել է Գեւորգ Չաուշը:
Գիշերակաց «Դիար Փարիզ» 4* հյուրանոցում:

 

4-րդ օր

Ուղևորվում եք Էրզրում: Ճանապարհին այցելում եք Բյուրակն (Բինգյոլ), ուր, ըստ հինավուրց ավանդազրույցների, եղել է Եդեմի այգին` երկրային դրախտը: Ժամամանում եք Էրզրում: Էրզրումը Արևմտյան Հայաստանի հայաշատ քաղաքներից է եղել, որտեղից Կարապետ արքեպիսկոպոսի առաջնորդությամբ 1830-ին Էրզրումից և շրջակա հարյուրավոր գյուղերից մոտ 50 հզ. հայ գաղթել և բնակություն է հաստատել Ջավախքում: Էրզրումում կտեսնեք բերդը, հայկական եկեղեցին, Սանասարյան վարժարան: ճաշում եք Էրզրումում և ուղևորվում Արդվին: Ճանապարհն անցնում է պատմական Հայաստանի Տայք նահանգով, որտեղ դուք կտեսնեք Թորթոմի լիճը, որի մեջ թափվում է Թորթում գետը, այնուհետև լճից դուրս գալով, դառնում է մի հիասքանչ ջրվեժ, որը ունի 48մ բարձրություն և համարվում է բնության կերտած հրաշալիք: Այցելություն Օշկվանք: Հիմնական եկեղեցին կառուցվել է 963-973 թթ և նվիրված է Սբ. Հովհաննես Մկրտիչին:
Ժամանում եք Արդվին, տեղավորվում «Գրանդ Արդվին» հյուրանոցում 5*:

5-րդ օր

Ուղևորություն Արդահան, որտեղ կտեսնեք Արդահանի բերդը և հայկական տներ: Ուղևորվում եք թուրք — վրացական սահման: Սահմանի անցում:
Ժամանում Երևան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով