Արեւմտյան Հայաստան

Ուղևորվում եք Արևմտյան Հայաստանի դրախտավայրերց մեկը՝ Վան, Իգդիրում կտեսնեք Նոյյան տապանի մակետը, կայցելեք նաև Մհերի դուռ և…

 

Շրջագայության արժեքը`

Շրջագայության տևողությունը` 4 օր
Շրջագայության երկարությունը` 2400 կմ (1491 մղոն)
Շրջագայության տեսակը` Արևմտյան Հայաստան
Շրջագայության երթուղին` Երևան — Գյումրի — Ախալքալաք — Կարս — Անի — Բայազետ (Արարատ սար) — Բերկրի — Վան — Աղթամար կղզի — Մուշ — Ախալքալաք — Երևան
Նվազագույն քանակ` 15 անձ

 

ՊԱՏՎԻՐԵԼ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ

1-ին օր

Առավոտյան դուրս եք գալիս Երևանից, Գյումրիով գնում եք Ախալքալակի, որը համարվում է Ջավախքի կենտրոնը: Պտույտ Ջավախքում, այցելություն Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցի: Ուղևորվում եք վրաց — թուրքական սահման, անցնում եք Կարզախի մաքսակետով:
Այցելություն Չըլդր լիճ (Ծովակն Հյուսիսո): Ուղևորություն Կարս: Առաքելոց եկեղեցին, որը կառուցվել է Հայոց Աբաս Բագրատունի թագավորի ժամանակ (928-953թթ.) կենտրոնագմբեթ շքեղ կառույց է, մինչեւ օրս կանգուն է, բայց վերածվել է մզկիթի: Հիանում եք Կարսի բերդի անառիկ տեսքով, ցանկացողները կարող են բարձրանալ բերդ, որտեղից բացվում է Կարսի համայնապատկերը: Ոտքով անցնում եք սբ. Վարդանի կամրջով, տեսնում եք սև քարով կառուցված երկհարկանի տներ, հիանալի պահպանված և դրանց կողքին Չարենցի հայրական տան փլատակները:
Ուղևորվում եք Անի: 961թ. Անին հռչակվել է Հայոց 11-րդ մայրաքաղաք: Անին նշանավոր է իր եկեղեցիներով: Անիի մայր տաճարը կառուցել է Տրդատ ճարտարապետը 989-1001թթ.: Այն համարվում է հայ ճարտարապետության գլուխգործոց: Սուրբ Փրկիչ (1035թ.) եկեղեցու ընդհանուր հորինվածքն այնքան միասնական է եղել, որ անգամ մեջտեղից կիսվելուց հետո էլ գմբեթը չի փլվել: Հոնենցի եկեղեցին դրսից և ներսից զարդարված է բազմաթիվ քանդակներով և նկարներով:
Վերադարձ Կարս: Գիշերակաց Կարսի «Գրանդ Անի» 4* հյուրանոցում:

 

Առաքելոց եկեղեցի, Կարսի բերդ, Անիի մայր տաճար, Սուրբ Փրկիչ եկեղեցի, Հոնենցի եկեղեցին

2-րդ օր

Ուղևորվում եք Արևմտյան Հայաստանի դրախտավայրերց մեկը՝ հայոց առաջին մայրաքաղաք Վան: Ճանապարհին կայցելեք Իգդիր: Իգդիրում կտեսնեք Նոյյան տապանի մակետը: Այցելություն Բայազետ: Այստեղ կարևորվում է Բայազետի բերդը: Բարձրագագաթ քարաժայռի վրա գտնում է հինավուրց բերդը, որի համար գերմանացի ճանապարհորդ Վագները գրել է. «Հանդուգն և հրաշակերտ շինվածք է` այնպիսի տեղերի վրա հաստատված, որ բազեներն ու անգղները հազիվ թե կհամարձակվեն բուն դնելու»: Կտեսնեք նաև բնության կերտած Բերկրիի ջրվեժը:
Հասնում եք Վան: Վանում առաջինն այցելում եք Վանա բերդ՝ կառուցված ուրարտական ժամանակաշրջանում, որտեղ գտնվում են Արգիշտիի, Մենուայի, Ռուսայի դամբարանները: Այցելում եք Մհերի դուռ, որը հավերժ չի բացվում:
Տեղավորվում եք «Ուրարտու» հյուրանոցում 4*:

 

Բայազետի բերդ, Բերկրիի ջրվեժ, Մհերի դուռ, Վանա բերդ, Վան

3-րդ օր

Աղթամար կղզի գնում եք նավակով մոտ 15 րոպե: Երբ մոտենում եք կղզուն, ձեզ հպարտորեն դիմավորում է Սբ. Խաչ տաճարը՝ արծրունյաց հարստության ու փառքի լուռ վկան: Այն կառուցել է Ճարտարապետ Մանվելը 915-921թթ.: Ճաշում եք լճի ափին գտնվող «Աղթամար» ռեստորանում, որը միակ տեղն է, ուր մատուցում են հանրահայտ վանա տառեխը: Հանգստանում, լողանում, վայելում եք Վանա լիճը: Ուղևորվում եք Տարոն աշխարհ՝ Մուշ: Մուշում կարևոր է տեսնել Սբ. Մարինե եկեղեցին, որը կիսավեր է, ինչպես նաև Հայկական գերեզմանատունը, որտեղ ամփոփված է Գևորգ Չաուշի աճյունը:
Ուղևորվում եք Արածանիի վրա գտնվող Սուլուխի կամուրջ, որտեղ անհավասար մարտում զոհվել է Գևորգ Չաուշը:
Գիշերակաց «Դիար Փարիզ» 4* հյուրանոցում:

 

Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցի, Աղթամար կղզի, Վանա լիճը, Սբ. Մարինե եկեղեցի, Սուլուխի կամուրջ

4-րդ օր

Ուղևորվում եք թուրք-վրացական սահման: Ճանապարհին այցելություն Խնուս և Հովվի կամուրջ: Սահմանի անցում: Ժամանում Երևան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով