Արարատ լեռԱրեւմտյան ՀայաստանԱրեւմտյան Հայաստան

Վերելք Արարատի գագաթ Արևմտյան Հայաստանում (9-օրյա բարձրակարգ շրջագայություն)

Երթուղու քարտեզը

Շրջագայության արժեքը՝ 1780 USD

Շրջագայության տեւողությունը՝ 9 օր

Շրջագայության երկարությունը՝ 2000 կմ ( 1243 մղոն )

Շրջագայության տեսակը՝ Արարատ սար

Շրջագայության երթուղին՝

Երեւան – Գյումրի – Ախալքալաք – Ախալցխա – Կարս – Բայազետ (Արարատ սար) – Բերկրի – Վան – Աղթամար կղզի – Կարս – Անի – Ախալցխա – Ախալքալաք – Գյումրի – Երեւան
Նվազագույն խմբաքանակ՝ 7-10 հոգի

ՊԱՏՎԻՐԵԼ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ

1-ին օր

Ուղեւորություն Երեւանից: Կանգառներ՝ Ջավախքում եւ Կարսում: Ժամանում Բայազետ, տեղավորում հյուրանոցում: Պարզաբանում եւ ցուցումներ Արարատի գագաթ բարձրանալու ծրագրի վերաբերյալ թուրքական կողմի մասնակցությամբ:
Գիշերակաց Բուտիկ Էրտուր հյուրանոցում:

2-րդ օր

Նախաճաշից հետո տրվում են տեխնիկական սարքավորումներ եւ տեղեկատվություն վերելքի մասին:
Այնուհետեւ մասնակիցները ուղեկցորդների հետ միասին միկրոավտոբուսներով ուղեւորվում են 2000մ բարձրության վրա գտնվող Էլլի գյուղ: Ուղեբեռը տանում են ձիերը եւ ջորիները, եւ սկսվում է ոտքով ճանապարհը մինչեւ 3200մ: Հասնելով տեղ՝ խփում են վրաններ եւ պատրաստվում է ճաշը: Գիշերում եք վրաններում եւ ադապտացվում կլիմայի փոփոխությանը:

3-րդ օր

Նախաճաշից հետո ժամանակն է ուղեւորվել դեպի 4200մ բարձրության վրա գտնվող ճամբար: Այս ճանապարհը նեղ է, քարքարոտ եւ 3 ժամ է պահանջվում այդտեղ հասնելու համար: Վրանները տեղադրելու համար տարածքը մաքրվում է եւ պատրաստվում է ճամբարակայանը: Ճաշից հետո քննարկում ուղեկցորդի և բժշկի հետ: Այս կետից հրաշալի տեսարան է բացվում: Այստեղից կարող եք տեսնել ոչ միայն Իրանը, Բայազետը եւ Փոքր Արարատը, այլ նաեւ մեծ գագաթը:
Քանի որ հաջորդ օրը դժվար ուղեւորություն է սպասվում, ճաշից հետո պատրաստվում են քնելու: Ջերմաստիճանի ցածր լինելու պատճառով հագուստ պետք է ընտրվի ըստ տվյալ կլիմայական պայմանների: Այսպիսով` քնել այդպիսի բարձրության վրա եւ դժվար է, եւ ցուրտ:

4-րդ օր

Այսօր լեռը բարձրանալու, գագաթին հասնելու գլխավոր օրն է: Մինչեւ արեւածագը` 03:00-ին, երբեմն 02:00-ին կամ 01:30-ին կախված եղանակային պայմաններից, պատրաստություններից եւ քննարկումներից հետո ժամանակն է հասնել գագաթին: Պետք է քայլել հանգիստ եւ դանդաղ: Եթե բարձրանալիս արեւը շողա, հրաշալի տեսարանի կհանդիպեք: Ձեր ոտքերի տակ կտեսնեք Արարատի շողքը, որը ծածկում է դաշտավայրը: Սառցադաշտը սկսվում է 4800մ բարձրությունից: Այստեղ ուղեկցորդի կողմից ֆիքսված կայան կա, անհրաժեշտ կոշիկներն եք հագնում եւ սկսում բարձրանալ լեռը`անվտանգության գոտիները կապած, կանոնավոր հերթականությամբ մեկ առ մեկ: Քիչ անց դուք ձեզ գագաթին շատ մոտ կտեսնեք եւ մեծ հուզմունք կապրեք:
Այժմ դուք հարաբերական բարձրությամբ աշխարհի ամենաբարձր լեռան գագաթին եք` 5165մ: Այն լեռան, որի վրա համաշխարհային ջրհեղեղի ժամանակ հանգրվանեց Նոյյան Տապանը, եւ Նոյ նահապետը մարդկության եւ այժմյան քաղաքակրթության նոր սկիզբը դրեց:
Սովորաբար գագաթին ուժեղ քամի է լինում եւ այդ պատճառով հնարավոր չէ այնտեղ երկար մնալ: Նույն ճանապարհով վերադարձ դեպի 4200մ բարձրության վրա գտնվող հանգստավայր, անցնելով սարահարթերով եւ սառցահարթակներով: Ետ իջնելու համար մոտ 8 ժամ է պահանջվում եւ քանի որ դժվար է քնել 4200մ բարձրության վրա, մի քիչ դժվարություն կրելով, իջնում եք 3200մ-ի վրա գտնվող ճամբարակայանը: Ճաշից հետո հանգստի ժամ եւ տպավորությունների կիսում:
Գիշերակաց վրաններում:

5-րդ օր

Նախաճաշից հետո բոլոր սարքավորումները բարձվում են ձիերի, ջորիների վրա եւ մոտ 5 ժամում հասնում եք 2000մ-ի վրա գտնվող Էլլի գյուղը, որտեղից բեռնատարով 1 ժամում հասնում եք հյուրանոց:
Լոգանքից եւ հանգստից հետո սկսում եք Բայազետում պտույտը: Կայցելեք Բայազետի բերդ և Իսհակ փաշայի պալատ: Երեկոյան հյուրանոցում կլինի տոնախմբություն՝ Արարատ լեռան գագաթին հասնելու առթիվ:
Գիշերակաց Բուտիկ Էրտուր հյուրանոցում:

6-րդ օր

Նախաճաշից հետո շարժվում եք դեպի Արեւմտյան Հայաստանի դրախտավայրերց մեկը՝ Հայոց առաջին մայրաքաղաք Վան: Մինչ Վան հասնելը ճանապարհին կանգ եք առնում բնության կերտած հրաշալիք Բերկրիի ջրվեժի մոտ:
Երեկոյան հասնում եք Վան: Վանում առաջին այցելության վայրը Վանա բերդն է, հիմնված Ուրարտական ժամանակաշրջանում, որտեղ գտնվում են Արգիշտիի, Մենուայի, Ռուսայի դամբարանները: Բերդ բարձրանում եք ոտքով: Այցելում եք Մհերի դուռ, որը հավերժ փակվել է մինչեւ երկրում տիրի արդարություն եւ ազնվություն: Տեղավորվում եք «Ուրարտու» 4* կամ «Էլիտ Ուորլդ Վան» 5* հյուրանոցում , ընթրում եք հյուրանոցի ռեստորանում, որտեղ շատ համեղ եւ բազմատեսակ ուտեստներ են մատուցում:

7-րդ օր

Նախաճաշից հետո մեքենաներով բարձրանում եք Վարագավանք՝ Վասպուրական աշխարհի ամենանշանավոր սրբատեղին (հիմնվել է 10-րդ դարի վերջերին): Դեպի Աղթամար ճանապարհն անցնում է Վանա լճի ափով, մոտ 40կմ: Աչքդ չես կարող կտրել լճի լազուր ջրերի գեղեցկությունից, որը կարծես չքնաղ մարգարիտ լինի Արեւմտյան Հայաստանի սրտում դրված: Աղթամար կղզի գնում եք նավակով մոտ 15 րոպե: Երբ մոտենում եք կղզուն ձեզ հպարտորեն դիմավորում է Սբ. Խաչ տաճարը՝ Արծրունյաց հարստության ու փառքի լուռ վկան: Այն կառուցել է Ճարտարապետ Մանվելը 915-921թթ. Ճաշում եք լճի ափին գտնվող «Աղթամար» ռեստորանում, որը միակ տեղն է, ուր հրամցնում են հանրահայտ վանա տառեխը: Հանգստանում, լողանում և վայելում եք Վանա լիճը:
Վերադառնում եք Վան, տեղավորվում եք «Ուրարտու» 4* / «Էլիտ Ուորլդ Վան» 5* հյուրանոցում:

8-րդ օր

Նախաճաշից հետո ուղևորվում եք Կարս: Ժամանում եք Կարս: 928թ. Կարսը Հայաստանի 10-րդ մայրաքաղաքն է: Սկսում եք Կարսի պտույտը: Առաքելոց եկեղեցին, որը կառուցվել է Հայոց Աբաս Բագրատունի թագավորի ժամանակ (928-953թթ.), կենտրոնագմբեթ շքեղ կառույց է, մինչեւ օրս կանգուն է, բայց վերածվել է մզկիթի: Հիանում եք Կարսի բերդի անառիկ տեսքով, ցանկացողները կարող են բարձրանալ բերդ, որտեղից բացվում է Կարսի համայնապատկերը: Ոտքով անցնում եք սբ. Վարդանի կամրջով, տեսնում եք սեւ քարով կառուցված երկհարկանի տներ՝ հիանալի պահպանված եւ դրանց կողքին Չարենցի հայրական տան փլատակները:
Գիշերում եք Գրանդ Անի հյուրանոցում 4+*:

9-րդ օր

Առավոտյան ուղեւորություն Հայոց 11-րդ մայրաքաղաք Անի: 961թ. Կարսից մայրաքաղաքը տեղափոխվեց Անի: Անին համարվում է հազար ու մի եկեղեցիների քաղաք. Մայր տաճար (989-1001թթ.), սբ. Փրկիչ (1035թ.), Տիգրան Հոնենց, Գագկաշեն (1001-1020թթ.), Աբուղամրենց սբ. Գրիգոր եւ մի շարք այլ շինությունների ավերակներ: Անին բոլորի վրա թողնում է տխուր տպավորություն:
Ուղևորվում եք սահման: Սահմանն անցնելուց հետո Ախալցխայի «Ռոմանտիկաե ռեստորանում հրաժեշտի երեկո է:
Ժամանում Երեւան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

3 × three =