ԻրանԻրան

Իրան (5-օրյա բարձրակարգ շրջագայություն)

Երթուղու քարտեզը՝

Շրջագայության արժեքը՝ սկսած 0 USD

Շրջագայության տեւողությունը՝ 5 օր

Շրջագայության տեսակը՝ Իրան

Շրջագայության երթուղին՝

Երեւան – Նորավանք – Տաթև – Ջուղա (Ջուլֆա) – Սուրբ Ստեփանոս Նախավկա – Թավրիզ – Ուրմիա – Ուրմիա լիճ – Սբ.Թադեի վանք – Երեւան

ՊԱՏՎԻՐԵԼ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ

1-ին օր

Առավոտյան ուղևորվում եք դեպի Կապան: Ճանապարհին կայցելեք Նորավանք՝ Հայաստանի միակ երկհարկ եկեղեցին, որը կառուցվել է 13-րդ դարում: Շարունակում եք ճանապարհը դեպի Տաթև: Դեպի Տաթև ճանապարհն անցնում է ոլորաններով, որոնց մի կողմում անդնդախոր ձորն է, իսկ մյուս կողմում`բարձրաբերձ լեռները: Ձորի պռնկին կառուցված այս եկեղեցին մարդկանց վրա թողնում է անմոռանալի տպավորություն:
Ժամանում եք Կապան, տեղավորվում հյուրանոցում:

Նորավանք Նորավանք Տաթև Տաթև «ՏաԹևեր» ճոպանուղի

2-րդ օր

Նախաճաշից հետո ուղևորվում եք Իրանի սահման: Հատելով Նուրդուզի սահմանը՝ պատմական Սյունիք աշխարհից կմտնեք Պատմական Վասպուրական նահանգի Արտազ գավառ: Ներկայիս Ջուլֆա /Ջուղա/ քաղաքի մոտով կուղևորվեք դեպի Թավրիզ: Ճանապարհին կայցելեք Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանք (Մաղարդավանք): 9-րդ դարի հայկական կրոնական համալիր է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս է կազմում:
Ժամանում եք Թավրիզ, տեղավորվում հյուրանոցում: Երեկոյան կպտտվեք Թավրիզում: Քաղաքը հիմնադրել են Սասանյանները 3-4-րդ դդ: Այժմ Թավրիզը Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի կենտրոնն է, որն իր մեծությամբ երրորդն է Իրանում: Որոշ հնագետներ պնդում են, թե Եդեմի այգին գտնվում էր հենց այստեղ, Թավրիզի մերձակայքում:
Գիշերակաց «Գոսթարեշ» հյուրանոցում 4*:

Արաքս գետը Ջուլֆա Սուրբ Ստեփանոս վանք Սբ. Ստեփանոս վանք Սբ. Ստեփանոս

3-րդ օր

Թավրիզում կայցելեք Սբ. Մարիամ հայկական եկեղեցի, Սբ. Սարգիս եկեղեցի և Թավրիզի Հայոց ազգային առաջնորդարանը: Կտեսնեք նաև Արգը (Թավրիզ քաղաքի խորհրդանիշը` 14-րդ դար), Թավրիզի բազարը, 15-րդ դարի Կապույտ Մզկիթը, Էլ Գոլի զբոսայգին, Թավրիզի թանգարանը:
Ուղևորվում եք Ուրմիա: Ճանապահին կտեսնեք Ուրմիա լիճը, որը Հայկական լեռնաշխարհի ամենամեծ լիճն է։ Կոչվել է նաև Կապուտան, Թիլ։
Ժամանում Ուրմիա, տեղավորում հյուրանոցում: Պտույտ Ուրմիայում, այցելություն հայկական եկեղեցի: Գիշերում եք Ուրմիա քաղաքի Պարկ Ուրմիա հյուրանոցում 4*:

Թավրիզ Սբ Մարիամ եկեղեցի Սբ. Սարգիս եկեղեցի Կապույտ մզկիթ Թավրիզի շուկա Թավրիզ

4-րդ օր

Նախաճաշից հետո այցելում եք Սալմաստ և Խոյ քաղաքներ: Ուղևորություն Սբ. Թադեի վանք: Ս. Թադեի վանքը (9-րդ դար) նույնպես ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: Սուրբ Թադևոսի վանքը աշխարհի ամենահին սրբավայրերից մեկն է համարվում, որը կառուցվել է շուրջ 1700 տարի առաջ: Պատմաբանների հավաստիացմամբ այնտեղ է թաղվել քրիստոնեության մեծ քարոզիչ Թադևոս Առաքյալը: Առաջին եկեղեցին կառուցվել է 68թ, իսկ վանական համալիրի մասին առաջին տեղեկությունները թվագրվում են 7-րդ դարին: Ժամանում Ջուլֆա, տեղավորում հյուրանոցում:
Գիշերակաց հյուրանոցում 4*:

Ուրմիա Սալմաստ Սալմաստ Ս. Թադեի վանք Ս. Թադեի վանք

5-րդ օր

Ուղևորություն Շահ Աբբասի Պալատ և Հովվի եկեղեցի (17-րդ դար): Ուղևորություն հայ – իրանական սահման: Շարունակում եք ճանապարհը Երևան: Ցանկության դեպքում ճանապարհին կայցելեք Խնձորեսկ` քարանձավային քաղաք: Այստեղ է գտնվում հայտնի ճոճվող կամուրջը:
Ժամանում Երևան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

thirteen − 12 =