Երթուղու քարտեզը՝
Շրջագայության արժեքը՝ սկսած 0 USD
Շրջագայության տեւողությունը՝ 7 օր
Շրջագայության տեսակը՝ Իսրայել
Շրջագայության երթուղին՝
Թել Ավիվ – Երուսաղեմ – Բեթղեհեմ – Գալիլեա – Նազարեթ – Երուսաղեմ – Մեռյալ ծով – Թել Ավիվ
Անիտուրը կազմակերպում է նաև կնունքի արարողություն Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի հոգևորականի մասնակցությամբ:
ՊԱՏՎԻՐԵԼ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ
1-ին օր
Ժամանում Թել-Ավիվ՝ «Բեն Գուրիոն» օդանավակայան: Ուղևորություն Երուսաղեմ՝ երեք կրոնների սրբավայր: Երուսաղեմում կարող եք տեսնել ինչպես նոր, այնպես էլ հին քաղաքի տեսարանները (հրեական, քրիստոնեական և հայկական թաղամասեր): Հայկական թաղամասը գտնվում է Հին քաղաքի հարավ-արևմտյան հատվածում և զբաղեցնում է Հին քաղաքի տարածքի մեկ վեցերորդը։
Գիշերակաց Երուսաղեմի «Էյալ» հյուրանոցում 4+*:
Երուսաղեմ Երուսաղեմ Երուսաղեմ Սբ. Հակոբ եկեղեցի Երուսաղեմ
2-րդ օր
Այցելություն Սբ. Հարության Տաճար, խոնարհում Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանին: Այցելություն Գողգոթա, որտեղ, ըստ Ավետարանի, խաչվել է Քրիստոսը։ Այցելում եք նաև Պատանատեղի, Աստվածամոր ուշաթափման վայր, ինչպես նաև մասնակցություն հայոց թափորին և Սբ. Պատարագին՝ Հիսուսի Գերեզմանի վրա, ապա այց Վիա-Դոլորոսա և Խաչի ճանապարհ: Ուղևորություն Ձիթենիների Պուրակ, որտեղ Հուդան մատնեց Քրիստոսին: Այցելություն Գեթսեմանի այգի, Աշխարհի ժողովուրդների եկեղեցի:
Գիշերակաց «Էյալ» հյուրանոցում 4+*:
Սբ. Հարության Տաճար Սիոն Ձիթենիների պուրակ Լացի պատ
3-րդ օր
Նախաճաշ հյուրանոցում: Երուսաղեմ – այցելություն Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարան, էքսկուրսիա հայ հոգևորականի առաջնորդությամբ: Այցելություն դեպի Սիոն՝ Սբ. Հակոբյանց մայրավանք, Սրբոց Հրեշտակապետաց վանք, Սբ. Փրկիչ վանք, Վերնատուն, Աստվածամոր ննջման եկեղեցի (Դոռմիսիոն՝ dormission), Սբ. Պետրոսի Ուրացման եկեղեցի, Դավիթ թագավորի գերեզման: Այնուհետ կքայլեք Քրիստոսի անցած ճանապարով, կայցելեք Հիսուսի Սուրբ Գերեզմանատուն և Լացի պատ:
Գիշերակաց «Էյալ» հյուրանոցում 4+*:
Երուսաղեմ Սիոնի դարպասներ Վիա-Դոլորոսա Աստվածածնի Ավետման եկեղեցի Կանայի Հրաշքի եկեղեցի Կանայի Հրաշքի եկեղեցի
4-րդ օր
Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորություն դեպի Քրիստոսի ծննդավայր՝ Բեթղեհեմ, որը մեծությամբ երկրորդ խոշոր քաղաքն է: Այցելություն Սուրբ Ծննդյան տաճար, մասնակցություն Սբ. Պատարագին: Սուրբ Ծննդյան տաճարը կառուցված է այն վայրի վրա, ուր ծնվեց Հիսուսը։ Բուն այրի մեջ է գտնվում Հիսուսի ծնված տեղը եւ մսուրը։ Այց Կաթի քարայր, որտեղ Աստվածամայրը կերակրել է Հիսուսին:
Այցելություն Մեռյալ ծով, վայր, որը պատմականորեն հանդիսանում է Սոդոմ-Գոմոր քաղաքների տեղը: Համարվում է աշխարհի ամենաաղի լիճը: Կոչվում է Մեռյալ ծով, քանի որ այնտեղ կենդանություն չկա: Հանգիստ Մեռյալ ծովի ափին: Այստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ բնական սպա-կենտրոնը որտեղ կարող եք հանգստանալ տաք ջրերում, վայելել կոսմետիկ ցեխի (դիմակ) լոգանքները ու ստանալ հանքային բուժում: Վերադարձ հյուրանոց:
Բեթղեհեմ Սուրբ Ծննդյան տաճար Սուրբ Ծննդյան տաճար Մեռյալ ծով Մեռյալ ծով Մեռյալ ծով
5-րդ օր
Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորություն Գալիլեա: Ճանապարհին այցելություն Նազարեթ, որտեղ անցել է Քրիստոսի մանկությունը և որտեղ Գաբրիել հրեշտակը ավետեց Աստծո որդու ծնունդը:
Ուղևորություն Հորդանան գետ: Հորդանանը քրիստոնյաների համար Սուրբ գետ է, քանի որ այդտեղ է մկրտվել Հիսուս Քրիստոսը: Ավետարաններում այն հանդես է գալիս որպես վայր, ուր Հովհաննես Մկրտիչը մեղքերի թողություն տալու համար մկրտում էր Երուսաղեմից և Հրեաստանից եկող բոլոր մարդկանց։ Ժամանում Գալիլեա: Տեղավորում հյուրանոցում:
Գիշերակաց «Պրիմա Գալիլ» հյուրանոցում 4*:
Նազարեթ Նազարեթ Հորդանան գետ Հորդանան գետ Գալիլեա
6-րդ օր
Շրջագայություն Հիսուսի սրբավայրերով, նավարկություն Գալիլեա ծովի վրա՝ Հիսուսի նավակով: Այցելություն Պետրոսի ձկան եկեղեցի, 5000-ի կերակրման եկեղեցի, Տաբղա, Կափառնայում:
Ուղևորություն Թել Ավիվ: Ճանապարհին այցելություն Հայֆա: Հայֆա – անունը ծագել է այդ տարածաշրջանում վաղ տարածված արամեական լեզվից, որով «հաֆֆա» բառն ուղղակի նշանակում է ափ: Հայֆան տարածվում է Կարմել լեռան լանջերին և ավելի քան 3000 տարվա պատմություն ունի։ Խաչակիրները քաղաքի անունը կապում էին առաջին քահանա Կայիֆայի անվան հետ, որի ժամանակ Հիսուս Քրիստոսը խաչվել էր։ Ժամանում Թել Ավիվ, տեղավորում «Պրիմա Թել Ավիվ» հյուրանոցում 4*:
Գալիլեա Պետրոսի ձկան եկեղեցի 5000-ի կերակրման եկեղեցի Տաբղա Գալիլեա
7-րդ օր
Այց Յաֆֆա, Հոպպե, Սբ. Նիկողայոսի hայկական վանք: Այցելություն Յաֆֆա ադամադների թանգարան, որտեղ դուք հնարավորություն կունենաք ձեռք բերելու հետաքրքիր ադամանդյա զարդեր՝ զեղչված գներով:
Ուղևորություն «Բեն Գուրիոն» օդանավակայան: Ճանապարհին այցելություն Լոդ՝ Սուրբ Գևորգի վանք, խոնարհում քաջ զորավարի դամբարան-գերեզմանին:
Ժամանում օդանավակայան: Թռիչք: