ՀայաստանՀայաստան

Հայաստան (7-օրյա բարձրակարգ շրջագայություն)

Երթուղու քարտեզը`

Շրջագայության արժեքը` 0 USD

Շրջագայության տեւողությունը` 7 օր

Շրջագայության տեսակը` Հայաստան և Արցախ

Շրջագայության երթուղին`
Երևան — Զվարթնոց — Էջմիածին – Երևան — Գառնի — Գեղարդ — Սևան – Երևան — Նորավանք — Տաթև — Երևան — Խոր Վիրապ – Երևան — Ծաղկաձոր — Դիլիջան — Հաղպատ — Սանահին — Գյումրի – Երևան

 

ՊԱՏՎԻՐԵԼ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

1-ին օր

Դիմավորում «Զվարթնոց» օդանավակայանում: Ժամանում և տեղավորում հյուրանոցում: Մի փոքր հանգստանալուց հետո կսկսեք պտույտը քաղաքում: Կայցելեք Մատենադարան, որն ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը, Հայոց ցեղասպանության թանգարան:
Ուղևորվում եք հայոց հոգևոր մայրաքաղաք Էջմիածին: Էջմիածնի Մայր Տաճարը կառուցվել է IV դարի սկզբներին՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց անմիջապես հետո, հեթանոսական տաճարի տեղում: Սբ. Գայանե եկեղեցին կառուցվել է շուրջ 630թ.՝ տեղում եղած մատուռի փոխարեն, Սուրբ Գայանե կույսի գերեզմանի վրա։ Ավագ սեղանի տակ գտնվում է Սբ. Գայանեի տապանաքարը։ Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին հիմնադրվել է 618թ. Կոմիտաս Ա. Աղցեցի կաթողիկոսի կողմից՝ վայրում, որտեղ ըստ ավանդության նահատակվել և թաղվել է Սուրբ Հռիփսիմե կույսը: Եկեղեցին հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկն է:
Երեկոյան կզբոսնեք Երևանի գեղեցիկ հրապարակում, կվայելեք երգող շատրվանները:
Գիշերակաց հյուրանոցում:

Երևան Հանրապետության հրապարակ Մատենադարան Զվարթնոց Էջմիածնի Մայր Տաճար Սբ. Գայանե եկեղեցի

2-րդ օր

Ուղևորվում եք Գառնի: Ըստ XIVդ. մի ձեռագրի` Գառնին հիմնադրվել է մ.թ.ա. 2166 թ.-ին։ Ամրոցը կառուցվել է հավանաբար մ.թ.ա. II դ։ Շարունակում եք ճանապարհը դեպի Գեղարդ: Ըստ ավանդության՝ հիմնադրվել է քրիստոնեությունր Հայաստանում պետական կրոն հռչակվելու առաջին տարիներին (4-րդ դարի սկիզբ)։ Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 1215 թ՝ Զաքարյանների օրոք։
Այնուհետև գնում եք գեղատեսիլ Սևան` աշխարհի ամենագեղեցիկ անկյուններից մեկը։ Իր մեծությամբ աշխարհի երկրորդ բարձրադիր անուշահամ լիճն է։ Սևանի ափին պատմական հուշարձաններից ամենահայտնին Սևանավանքն է, որը տեղակայված է Սևանի թերակղզում: Արևմտյան լանջին տեղակայված է Այրիվանքը` կառուցված IX-XII դարերում: Լողափին հանգստանալուց հետո վերադառնում եք Երևան:
Գիշերակաց հյուրանոցում:

Գառնի Գեղարդ Գեղարդ Սևանա լիճ Սևանավանք

3-րդ օր

Ուղևորվում եք Նորավանք: 13-րդ դարի սկզբին եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը, Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատունը։ Այստեղ XIVդ. 1-ին կեսին գործել է նշանավոր մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկը։ Շարունակում եք ճանապարհը դեպի Տաթև: Ճանապարհին կանգ եք առնում Հայաստանի բնության հրաշալիքներից մեկի` Սատանի կամուրջի մոտ: Դեպի Տաթև ճանապարհն անցնում է ոլորաններով, որոնց մի կողմում անդնդախոր ձորն է, իսկ մյուս կողմում`բարձրաբերձ լեռները: Ձորի պռնկին կառուցված այս եկեղեցին մարդկանց վրա թողնում է անմոռանալի տպավորություն: Վերադառնում եք Երևան:

Նորավանք Նորավանք Տաթև Տաթև «ՏաԹևեր» ճոպանուղի

4-րդ օր

Խոր Վիրապ ուղևորությունն էլ իր յուրահատկությունն ունի: Ըստ ավանդության` Տրդատ 3-րդը Գրիգոր Լուսավորչին նետել է թունավոր օձերով և միջատներով լի վիրապը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Հինգերորդ դարում վիրապի վրա վանք է հիմնվում։ Այստեղից հիանալի տեսարան է բացվում դեպի բիբլիական Արարատ լեռ: Ժամերով կարելի հիանալ Արարատի անզուգական գեղեցկությամբ, բայց պետք է վերադառնալ: Վերադառնում եք Երևան, որտեղ Ձեզ սպասում է էքսկուրսիա կոնյակի գործարանում: Այստեղ Դուք հնարավորություն կունենաք համտեսել տարբեր կոնյակներ:

Խոր Վիրապ Խոր Վիրապ Խոր Վիրապ Արարատ սար Կոնյակի գործարան

5-րդ օր

Ծաղկաձորը սպասում է Ձեզ: Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկը, որտեղ դուք հնարավորւթյուն կունենաք հանգստանալ և զմայլվել բնությամբ: Կայցելենք XI-XIII դդ ընթացքում կառուցված Կեչառիսի վանական համալիր: Գլխավոր Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1033թ-ին Գրիգոր Մագիստրոսի կողմից: Շարունակում եք ճանապարհը դեպի Դիլիջան: Շրջապատող լեռները գեղեցկացնում են նրա համայնապատկերը: Այդ բոլորը առանձնակի հմայք և շքեղություն են տալիս քաղաքին: Կայցելեք Հաղարծին`10-րդ դարի հայկական վանքային համալիր, և Գոշավանք, որը հիմնադրել է Մխիթար Գոշը: Այստեղ է գտնվում Գոշավանքի ասեղնագործ խաչքարը, որը հազվագյուտ կոթող է ։ Քանդակել է Պավղոս (Պողոս) վարդապեպը։ Վերադառնում եք Դիլիջան, տեղավորվում հյուրանոցում և հանգստանում:

Ծաղկաձոր Կեչառիս վանական համալիր Դիլիջան Հաղարծին Գոշավանք

6-րդ օր

Հաղպատ ուղևորությունը շատ հետաքրքիր է լինելու: Հաղպատ անունը ստուգաբանվում է որպես ամուր պատ: Հաղպատի վանքը հիմնադրվել է 976թ.-ին, Աշոտ Բագրատունու թագավորության ժամանակ։ Մի քանի տարի կրոնավորի սքեմի տակ Հաղպատում է ապրել Սայաթ-Նովան։ Հաղպատից քիչ հեռու Սանահինն է: Վանքը հիմնել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 966թ.-ին։ Վանաձորով ուղևորվում եք Գյումրի: Հարուստ մշակութային ժառանգությամբ, ավանդույթներով և հումորով հայտնի այս քաղաքում են ծնվել այնպիսի անվանի մարդիկ, ինչպիսիք են Մհեր Մկրտչյանը, Հովհաննես Շիրազը, Իսահակյանը և այլք:
Գիշերակաց հյուրանոցում:

Հաղպատի վանք Հաղպատի վանք Սանահին Գյումրի Գյումրի

7-րդ օր

Ժամանում «Զվարթնոց» օդանավակայան: Թռիչք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով