ԱրցախՀամակցված տուրերՀայաստանՀայաստան եւ Արցախ

Հայաստան և Արցախ (10-օրյա բարձրակարգ շրջագայություն)

Երթուղու քարտեզը`

 

Շրջագայության արժեքը` 0 USD

Շրջագայության տեւողությունը` 10 օր

Շրջագայության տեսակը: Հայաստան և Արցախ

Շրջագայության երթուղին`
Երևան – Զվարթնոց – Էջմիածին – Երևան – Գառնի – Գեղարդ – Երևան – Խոր Վիրապ – Նորավանք – Տաթև – Գորիս – Շուշի – Ստեփանակերտ – Տիգրանակերտ (Արցախ) – Ամարաս – Ստեփանակերտ – Դավիվանք – Գանձասար – Սևան – Դիլիջան – Հաղպատ – Սանահին – Վանաձոր – Գյումրի – Երևան

 

ՊԱՏՎԻՐԵԼ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

1-ն օր

Դիմավորում «Զվարթնոց» օդանավակայանում: Ժամանում և տեղավորում հյուրանոցում: Մի փոքր հանգստանալուց հետո կսկսեք պտույտը քաղաքում: Կայցելեք Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ, Մատենադարան, որն ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը:
Երեկոյան կզբոսնեք Երևանի գեղեցիկ հրապարակում, կվայելեք երգող շատրվանները:
Գիշերակաց հյուրանոցում:

Երևան Հանրապետության հրապարակ Մատենադարան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն Երևանի հրապարակ

2-րդ օր

Ուղևորվում եք հայոց հոգևոր մայրաքաղաք Էջմիածին: Ճանապարհին կայցելեք Զվարթնոց: Զվարթնոցը հայկական վաղմիջնադարյան ճարտարապետական հուշարձան է: 1989թ-ին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։
Էջմիածնի Մայր Տաճարը կառուցվել է IV դարի սկզբներին՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց անմիջապես հետո, հեթանոսական տաճարի տեղում: Սբ. Գայանե եկեղեցին կառուցվել է շուրջ 630թ.՝ տեղում եղած մատուռի փոխարեն, Սուրբ Գայանե կույսի գերեզմանի վրա։ Ավագ սեղանի տակ գտնվում է Սբ. Գայանեի տապանաքարը։ Սուրբ Հռիփսիմե եկեղեցին հիմնադրվել է 618թ. Կոմիտաս Ա. Աղցեցի կաթողիկոսի կողմից՝ վայրում, որտեղ ըստ ավանդության նահատակվել և թաղվել է Սուրբ Հռիփսիմե կույսը: Եկեղեցին հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկն է: Այցելում եք Սարդարապատի հուշակոթողը և ազգագրական թանգարան:
Վերադառնում եք Երևան: Պտույտ երեկոյան Երևանով:

Էջմիածնի Մայր Տաճար Սբ. Գայանե եկեղեցի Սբ. Հռիփսիմե եկեղեցի Զվարթնոց Զվարթնոց

3-րդ օր

Ուղևորվում եք Գառնի: Ըստ XIVդ. մի ձեռագրի` Գառնին հիմնադրվել է մ.թ.ա. 2166 թ.-ին։ Ամրոցը կառուցվել է հավանաբար մ.թ.ա. IIդ։ Շարունակում եք ճանապարհը դեպի Գեղարդ: Ըստ ավանդության՝ հիմնադրվել է քրիստոնեությունր Հայաստանում պետական կրոն հռչակվելու առաջին տարիներին (4-րդ դարի սկիզբ)։ Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 1215 թ՝ Զաքարյանների օրոք։
Վերադառնում եք Երևան, որտեղ Ձեզ սպասում է էքսկուրսիա կոնյակի գործարանով: Այստեղ Դուք հնարավորություն կունենաք համտեսել տարբեր կոնյակներ:
Գիշերակաց հյուրանոցում:

Գառնի Գառնի Գեղարդ Գեղարդ Կոնյակի գործարան

4-րդ օր

Խոր Վիրապ ուղևորությունն էլ իր յուրահատկությունն ունի: Ըստ ավանդության` Տրդատ 3-րդը Գրիգոր Լուսավորչին նետել է թունավոր օձերով և միջատներով լի վիրապը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Հինգերորդ դարում վիրապի վրա վանք է հիմնվում։ Այստեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Բիբլիական Արարատ լեռ: Ժամերով կարելի հիանալ Արարատի անզուգական գեղցկությամբ, բայց պետք է շարունակել ճանապարհը: Ուղևորվում եք Նորավանք: 13-րդ դարի սկզբին եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը, Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատունը։ Այստեղ XIVդ. 1-ին կեսին գործել է նշանավոր մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկը։
Դեպի Տաթև ճանապարհն անցնում է ոլորաններով, որոնց մի կողմում անդնդախոր ձորն է, իսկ մյուս կողմում`բարձրաբերձ լեռները: Ճանապարհին կանգ եք առնում Հայաստանի բնության հրաշալիքներից մեկի` Սատանի կամուրջի մոտ: Ձորի պռնկին կառուցված այս եկեղեցին մարդկանց վրա թողնում է անմոռանալի տպավորություն: Հիմնադրվել է IV դ., իսկ գլխավոր եկեղեցին կառուցվել է 906 թ.
Գիշերում եք Գորիսում:

Խոր Վիրապ Խոր Վիրապ Նորավանք Նորավանք Տաթև Տաթև

5-րդ օր

Առավոտյան ուղևորվում եք Արցախի ամենագողտրիկ անկյուններից մեկը՝ Շուշի: Քաղաքի հիմնական տեսարժան վայրերից է Շուշիի ամրոցը: Միջնաբերդի պատերը գրեթե պահպանվել են: Շուշիի ճարտարապետական գերիշխող կառույց է համարվում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը անվանում են նաև Ղազանչեցոց: Կառուցվել է 1868-1887 թթ.։ Ներկայումս այստեղ է գտնվում Արցախի թեմի առաջնորդի նստավայրը։
Հաջորդ կանգառը Ստեփանակերտն է: Մուտքի մոտ ձեզ կդիմավորի Արցախի խորհրդանիշը հանդիսացող «Մենք ենք, մեր սարերը» կոթողը: Կայցելեք Արցախի պատմա-երկրաբանական թանգարանը, որում գտնվում են հնագույն եզակի նմուշներ, Զոհված ազատամարտիկների թանգարանը և Պանթեոն:
Գիշերում եք Ստեփանակերտում:

Շուշի Շուշիի ամրոց Արցախ Ստեփանակերտ Ստեփանակերտ

6-րդ օր

Ուղևորվում եք Տիգրանակերտ: Կառուցվել է մ.թ.ա. 1-ին դարում, հայոց արքա Տիգրան Մեծի կողմից։ Ուղևորվում եք Ամարաս: Համաձայն հայ պատմիչների վկայությունների՝ Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IVդ սկզբին։ V դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն այստեղ բացել է հայկական առաջին դպրոցներից մեկը:
Վերադառնում եք Ստեփանակերտ:

Ամարաս Տիգրանակերտ Տիգրանակերտ Ստեփանակերտ Ստեփանակերտ

7-րդ օր

Առավոտյան ուղևորվում եք Դադիվանք՝ Արցախի հնագույն վանական համալիրներից մեկը: Ավանդության համաձայն Դադիվանքը կառուցվել է դեռևս I դարում և իր անվանումը ստացել է այն վայրից, որտեղ կառուցվել է (Սուրբ Դադեի գերեզմանատեղի): Հաջորդ կանգառը Գանձասարն է, որը Արցախի վանական համալիրներից մեկն է, հոգևոր և մշակութային կենտրոնը: Գանձասարն իր անունն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր։
Շարունակում եք ճանապարհը դեպի գեղատեսիլ Սևան`Հայաստանի ամենագեղեցիկ անկյուններից մեկը: Ճանապարհին կտեսնեք Նորադուզի խաչքարերը, որտեղ կան բազմաթիվ 9-17(18) դդ. թվագրվող խաչքարեր, ինչպես նաև կայցելեք Սևանի ափին տեղակայված Այրիվանքը` կառուցված IX-XII դարերում:
Գիշերում եք Սևանում:

Դավիվանք Գանձասար Նորատուսի գերեզմանատունՍևան Սևան

8-րդ օր

Ուղևորվում եք Դիլիջան: Շրջապատող լեռները գեղեցկացնում են նրա համայնապատկերը, որն առանձնակի հմայք և շքեղություն են տալիս քաղաքին: Կայցելեք Հաղարծին` 10-րդ դարի հայկական վանքային համալիր, և Գոշավանք, որը հիմնադրել է Մխիթար Գոշը: Այստեղ է գտնվում Գոշավանքի ասեղնագործ խաչքարը, որը հազվագյուտ կոթող է։
Հաղպատ ուղևորությունը շատ հետաքրքիր է լինելու: Հաղպատ անունը ստուգաբանվում է որպես ամուր պատ: Հաղպատի վանքը հիմնադրվել է 976թ.-ին, Աշոտ Բագրատունու թագավորության ժամանակ։ Մի քանի տարի կրոնավորի սքեմի տակ Հաղպատում է ապրել Սայաթ-Նովան։ Հաղպատից քիչ հեռու Սանահինն է: Վանքը հիմնել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 966թ.-ին։
Գիշերում եք Վանաձորում:

Հաղարծին Գոշավանք Դիլիջան Հաղպատի վանք Սանահին

9-րդ օր

Ուղևորվում եք Գյումրի: Հարուստ մշակութային ժառանգությամբ, ավանդույթներով եւ հումորով հայտնի այս քաղաքում են ծնվել այնպիսի անվանի մարդիկ, ինչպիսիք են Մհեր Մկրտչյանը, Հովհաննես Շիրազը, Իսահակյանը և այլն: Այցելում եք Մարմաշենի վանքը, որը եղել է Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոն: Այն հայկական հոգևոր և ճարտարապետության արժեքավոր համալիրներից է։ Գիշերում եք Գյումրիում:

Գյումրի Գյումրի Գյումրի Մարմաշենի վանք Գյումրի

10-րդ օր

Ժամանում «Զվարթնոց» օդանավակայան: Թռիչք

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

10 + seven =